Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Չեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել


Չեչնիայում հանրապետության ղեկավարի 18-ամյա որդի Ադամ Կադիրովին սեփական ուժային ստորաբաժանում է հատկացվել, որը ստացել է «Դուստում Կ-13» անվանումը, գրում է «Վյորստկան»։ Պարբերականի տվյալներով՝ այս ստորաբաժանման մարտիկները տեղակայված են «Ախմատ» հատուկ արագ արձագանքման ջոկատի օբյեկտում՝ Կադիրով ավագի հայրենի գյուղում՝ Ախմատ-Յուրտում։ 2025 թվականի վերջից մինչև 2026 թվականի սկիզբը չեչենական մեդիայում սկսել են հայտնվել հաղորդումներ այն մասին, որ «Դուստում Կ-13 կենտրոնական բազայի քաղաքային խմբի» աշխատակիցները ճանապարհներին կանգնեցնում են վարորդներին և ստուգում նրանց ավտոմեքենաները։


Միաժամանակ «Դուստում Կ-13»-ը Instagram-ում ունի ալիք, որտեղ հրապարակվում են «կենտրոնի աշխատակիցների» գործունեության տեսանյութեր։ Այսպես, տեսահոլովակներից մեկում «Դուստում» գրությամբ գլխարկներ դնող տղամարդիկ սովորում են խոցել դրոններ և կառավարել անօդաչու սարքեր։ Կան նաև շարային պատրաստության, հրաձգության մարզումների և վիրավորների տարհանման տեսանյութեր։ «Զինվորականը մարդ է, որն ընտրել է ճանապարհ առանց ժամանակացույցի, առանց կայուն «9-18» ռեժիմի, առանց այն հնարավորության, որ դժվար պահին ինքնաբուխ մնա տանը։ Սա կյանք է, որտեղ միշտ կա քեզնից բարձր կոչումով մեկը, բայց միաժամանակ ներսումդ կա պատասխանատվության հսկայական զգացում։ Երկրի համար։ Ընտանիքի համար։ Քո ընտրության համար»,- ասվում է տեսանյութերից մեկի տակ արված գրառման մեջ։


Ադամ Կադիրովը լայն ճանաչում ստացավ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Գրոզնիի քննչական մեկուսարանում ծեծի ենթարկեց Ղուրանը այրելու համար կալանավորված Նիկիտա Ժուրավելին։ Դրանից հետո նա երկու անգամ դարձավ Չեչնիայի հերոս և հանրապետությունում ստացավ մի քանի բարձր պաշտոններ, որոնց թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի և ՆԳՆ համակարգողի պաշտոնները։ Բացի դրանից, Կադիրով կրտսերը նշանակվեց հոր անվտանգության ծառայության պետ։ 2024 թվականի հոկտեմբերին նրա անունը գրանցվեց Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես դաշնության սուբյեկտի ղեկավարի ամենաերիտասարդ անվտանգության ծառայության պետ. այն ժամանակ նա 16 տարեկան էր։


Անցած ժամանակահատվածում, «Настоящее время»-ի հաշվարկներով, Կադիրով կրտսերը ստացել է ավելի քան 20 պարգև, դրանց թվում՝ Ռոսգվարդիայի «Մարտական տարբերակման համար» մեդալը և «Ռոսէներգոատոմ»-ի «Ատոմային կայանների անվտանգության բարձրացման գործում ունեցած վաստակի համար» ոսկե մեդալը։ Նա պարգևատրվել է նաև Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության «90 տարի» հոբելյանական մեդալով։ Վերջինս Կադիրով կրտսերին հանձնվել է այն բանից հետո, երբ նա 2026 թվականի հունվարին Գրոզնիում մահաբեր ճանապարհատրանսպորտային պատահար էր կազմակերպել, իսկ ինքը բուժման էր ուղարկվել Մոսկվա։

Լրահոս

Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան
Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան
Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են
«Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին
Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան
«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում
Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան
Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության. Բադալյան
ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ Հակոբյան
Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ Գալստյան
ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը
Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից
ՈՒղիղ․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում
ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ
Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը
Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»
Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին
«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել

Լրացուցիչ նորություններ

...

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար

Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով

Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ

Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից

Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը

Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում

Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)

Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը