Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական սոցիալ-տնտեսական բռնկումները վաղուց և արագորեն մարել են: Թեպետ, ինչո՞ւ միայն սոցիալ-տնտեսական: Հուզական-ցուցադրական դրսևորումներն էլ են մարել: Ե՞րբ է վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ հանրությանը «մատնասրտիկ» ցուցադրել: Իսկ իմա՞ստը: Ընտրությունները վաղուց ավարտվել են: Ինքն իր պաշտոնն ու իշխանությունը, թեկուզ 49 տոկոս ձայներով, պահպանել է: Գրեթե բոլոր ընդդիմադիր լիդերներին ուղիղ հրահանգով բանտ է ուղարկել: Բայց այս անդրադարձում չենք խորասուզվի քաղաքական վայրիվերումների ու պղտոր ալիքների մեջ: Հակառակը՝ շատ հողեղեն, անգամ կենցաղային իրողություններ եկեք դիտարկենք ու արձանագրենք, որ կյանքը վերադարձել է քպական «բնականոն հուն»:

Այն է՝ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այլևս չեն «սիրում բոլորիդ», ոչ էլ՝ խոնարհվում են բոլորիդ առաջ: Ու առհասարակ, ոչ էլ ընդհանրապես հետաքրքիր է ժողովուրդն իրենց: Չնայած, այս վերջինը, կներեք, մի փոքր չափազանցրեցինք, տաքացանք, ինչպես ասվում է: Չէ, Փաշինյանին ու իր իշխանությանը հետաքրքիր եք, սիրելի հայրենակիցներ, բայց հետաքրքիր եք... բացառապես որպես «տուգանքի մատերիալ» ու հարկային, գնաթանկացումային, կներեք, «կթման» օբյեկտ:Մի պահ մտովի հետ գնանք դեպի նախընտրական շրջան: Տեսեք, բյուջեով կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէր: Ավելին, հենց Փաշինյանն ասում էր (կհիշեք), որ եթե թոշակները մի փոքր բարձրացնեն, բյուջեն անկարկատելի ճեղքվածք կստանա, ի լրումն՝ համոզում էր, որ թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն հնարավոր ավելացվելիք գումարը: Հա, բայց ընտրությունների նախաշեմին կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացրեց:

Այդ հետո պիտի պարզվեր ու պարզվեց, որ տվյալ բարձրացման հետևանքով մեծ թվով հայրենակիցներ սոցապահովության նպաստներից զրկվեցին: Պատճառաբանությունը շատ պրոզայիկ էր. կենսաթոշակների բարձրացումից իրենց եկամուտներն աճել են, ուստի, մնաս բարով նպաստ: Ու ստացվեց, որ թոշակների բարձրացմամբ անակնկալ ուրախացած մարդիկ ավելի շատ վնաս կրեցին: Սա՝ դեռ աճած գները, թանկացումները չհաշված: Իսկ եթե դա էլ հաշվենք, ապա էլ ավելի ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակի «անակնկալ» բարձրացումն ընդամենը էժանագին ընտրակաշառքի դեր էր կատարում ու զուտ նախընտրական երևույթ էր:Հա, բայց եթե բարձրացված 10000 դրամը իշխանությունը կարող է այլ տարբերակներով «հետ ստանալ», ապա նաև այդ 10000-ի համար Փաշինյանի ու նրա ՔՊ-ի օգտին քվեարկածները չեն կարող իենց «ձայները» հետ վերցնել: Եթե, իհարկե, չհետևեն նույն Փաշինյանի գործնական խորհրդին՝ «դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք»:Բայց շարունակենք, մանավանդ, որ մենակ թոշակների հարցը չէ:

Գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում բողոքները, տրտունջները, այսպես ասած, «ձրի առողջապահության» հետ կապված: Գնալով, բնականաբար, ավելի շատ են խնդիրներ ծագում: «Ձրին» աստիճանաբար վերածվում է համավճարի, դա էլ, կարելի է չկասկածել, ժամանակի հետ կդառնա լրիվ վճարովի:

Ինչևէ, պարզ է միայն այն, որ Փաշինյանին ձայներ բերած այդ նորամուծության հետ կապված՝ ընտրություններին հաջորդող այս ժամանակահատվածում ամեն ինչ չէ, որ հարթ է, եթե առհասարակ այդտեղ որևէ հարթ հանգամանք կա:Հաջորդը. Փաշինյանը նախազդեց, որ ջուրը շուտով կտրուկ կարող է թանկանալ: Այսինքն, ջրի սակագինը կարող է նկատելի աճել: «Մարդիկ մտածում են՝ դե, ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»։ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է, բայց ջուրը ձրի կամ շատ էժան չի եղել երբեք... Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի»,-բառացի ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է սա նշանակում: Սա գործնականում նշանակում է, որ, ըստ ՔՊ ղեկավարի, ջրի գինը լավը չէ, պետք է վերանայել, շատ էժան է, ինչո՞ւ պիտի այդքան էժան լինի ջուրը: Հա, էլի: Ի դեպ, հավելենք. հապա օ՞դը: Այսինքն, ինչո՞ւ է այն անվճար:

Անխոս՝ ապրում ենք հեքիաթային պայմաններում, որոնք նկարագրված են Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում: Հիշո՞ւմ եք. «Այն բանից հետո, երբ բարձրացրեցինք օդի հարկը, սկսել եք քիչ շնչել..., դա վրդովեցուցիչ է»,- հպատակների վրա բղավում էր իշխան Լիմոնը:Լավ, մի պահ Փաշինյանին հանգիստ թողնենք: Ջանի Ռոդարիին էլ:Մեկ ուրիշ քպական հայտարարում է, թե Հայաստանը չի կործանվի, եթե գազը կտրուկ թանկանա, ժողովուրդը կվճարի, փող էլ կունենա: Թե որտեղից կունենա, հայտնի չէ: Ի վերջո, ժողովուրդը, ի տարբերություն քպականների, պարգևավճարախեղդ չի լինում:Բայց, ոնց հասկացանք, առանց Փաշինյան չի ստացվում, քպականները իրենց շեֆին «վազանց անել» չեն կարող:

Եվ ուրեմն, վերադառնանք Փաշինյանին: Հիշո՞ւմ եք, որ Ադրբեջանից մի քանի ցիստեռն բենզին էին բերել (առանձին մեկնաբաններ դա բնորոշեցին որպես Ալիևի յուրովի նախընտրական աջակցություն): Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը գնում էր բենզալցակայաններ, աշխատողներից ուզում էր ճշտել, ավելի ճիշտ՝ բառ կորզել, թե «բենզինն էժանացե՞լ է, ժողովուրդ»: Հա հարցնում էր՝ իջե՞լ ա, բենզինի գինը իջե՞լ ա... Հետո էլ համոզում էր, որ ասեն՝ եթե չի իջել, գոնե չի էլ բարձրացել: Հա, էկոնոմիկայի նախարարն էլ թվախեղդ էր անում, թե իրականում այսքան ու այդքան դրամով բենզինն էժանացել է: Իսկ հիմա՝ ընտրություններից հետո, բենզինի լիտրը միջինը 70-80 դրամով թանկացել է (որոշ դեպքերում՝ նաև մինչև 100 դրամով): Սա մոտավորապես 20 տոկոս է: Ու գնալով թանկանում է: Ու ամեն ինչն է թանկանում: Ու դեռ թանկանալու է: Բայց Փաշինյանը հաստատ չի գնալու բենզալցակայանի՝ թանկացած թվերով ցուցանակի մոտից «սրտիկ անելու»: Իրեն թանկացած բենզինն՝ ի՞նչ: Թանկացած բենզինից օգտվողները՝ ի՞նչԼավ, եկեք մի պահ ժապավենը մտովի հետ պտտենք ու շատ հասարակ ձևով քննարկենք չափազանց պարզ, նույնիսկ պարզունակ հարց. եթե ընտրություններից առաջ, նախընտրական շրջանում Փաշինյանը, քպականները հայտարարեին, որ ընտրություններից հետո պիտի ջուրը թանկանա, պիտի նպաստները «կտրեն», բենզինը պիտի թանկանա, գազն էլ՝ կտրուկ թանկանա, ապա իրենք կըտրվեի՞ն: Թեկուզ վարչական ռեսուրսով, ամբողջ խմբակցության քվեները գողանալով: Այն «մեջքը ծուռ» 49 տոկոսը կստանայի՞ն: Իհարկե՝ ո՛չ: Չէին ընտրվի, 49 չէ, 19 տոկոս չէին ստանա:

Հասկանալի է, որ հարցը հռետորական է: Հասկանալի է, որ նորմալ հասարակությունները իշխանություն են ձևավորում, իշխանություն են ընտրում ոչ այն բանի համար, որ ավելի վատ ապրեն, քան նախքան այդ: Բայց մեր պարագայում, կարծես, այդ «հասկանալիությունները» չեն գործում: Անհասկանալի են:Մարդը բացեիբաց հայտարարում է, թե նոր տարածքային զիջումներ է անելու: Դրանից ուրախացողներ են գտնվում: Մարդկանց պարզ բացատրում են, որ թոշակի բարձրացումը կարճաժամկետ էֆեկտի, իրենց ձայներն ու հույզերը «գրպանելու» համար է, ձեռքները թափ են տալիս ու... հետո բողոքում, որ իրենց «քցեցին», նպաստից զրկեցին, գներն են աճում, երրորդը, չորրորդը:Կարելի է երկար զարմանալ այդ երևույթի, նման դրսևորումների վրա:

Կարելի է ավելի գեղարվեստական ու պաճուճագալար արտահայտություններ շարադրել, սակայն անողոք իրականությունը ավելի շատ չոր արձանագրում է պահանջում. «բոլորիդ սիրում եմ»-ները պրծան, «մատնասրտիկները» դարձան սոցիալական ծանրագույն հարվածներ:


Լրահոս

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց
Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար
Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին
Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան
Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը
«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ