Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ Բենջամին Հադդադը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր գրառմանը, այն բանից հետո, երբ նա հրապարակեց քարտեզ, որտեղ Կարիբյան ավազանում գտնվող ֆրանսիական անդրծովյան տարածքները պատկերված էին ամերիկյան դրոշի գույներով։
«Եթե մենք արձագանքեինք Սպիտակ տան և Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր գրառմանը, մեր ժամանակը կսպառվեր։ Հետևաբար, ես կարծում եմ, որ չարժե չափազանց շատ մեկնաբանություններ տալ և չափազանց շատ արձագանքել յուրաքանչյուր քմահաճույքի», - ասել է Հադդադը Sud Radio-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր քարտեզ, որտեղ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Կուբան, Կանադան, Մեքսիկան և Կարիբյան ավազանը, պատկերված էին ամերիկյան դրոշի գույներով։ Գրենլանդիան և Իսլանդիան նույնպես նշված էին ամերիկյան դրոշով։








