Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս` ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում կայացած ընտրությունների արդյունքներով նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը:

Աշխարհաքաղաքական հարաբերություններում, հակամարտություններում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այս ընտրությունների արդյունքում, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք մեր տարածաշրջանի վրա:

Այս և այլ թեմաների շուրջ է քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծությունը «Փաստի» համար. «Թերևս, մենք ականատես եղանք պատմության մեջ ԱՄՆ նախագահի աթոռի համար ամենադրամատիկ պայքարին։

Թրամփի և Բայդենի նախորդ մենամարտը 2020 թվականին և նրա դիմակայությունը Հիլարի Քլինթոնի հետ 2016 թվականին համեմատության մեջ չեն մտնում: 

Դեռևս իր նախընտրական քարոզաշավի մեկնարկում Թրամփը հնչեցրեց հավակնոտ նախաձեռնություն՝ ավարտել հակամարտությունն Ուկրաինայում (իբր այդ ծրագիրը նախատեսում է շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների դադարեցում, ապառազմականացված գոտու ստեղծում և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ):

Հենց այդ պատճառով Կիևում մեծ հույսեր էին կապում Կամալա Հարիսի հաղթանակի հետ, որը խոստանում էր փողով և զենքով աջակցել Զելենսկու ռեժիմին:

Թրամփի հաղթական վերադարձը օվալաձև կաբինետ և հանրապետականների կողմից խորհրդարանի երկու պալատների վերահսկողությունը նշանակում է, որ արտաքին քաղաքականության վեկտորը ուրվագծվելու է Հանրապետական կուսակցության կողմից:

Հանրապետականները սկզբունքորեն հասկանում են, որ Ուկրաինան դատապարտված է տանուլ տալ պատերազմը: 

ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Ջեյմս Վենսը հանրային տիրույթում բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է իր ուժերն ու ռեսուրսները փոշիացնի Ուկրաինայի վրա:

Նրա կարծիքով, որը կիսում է Հանրապետական կուսակցության մեծամասնությունը, ԱՄՆ-ը պետք է պատրաստվի Չինաստանի հետ մենամարտին: Այդ իսկ պատճառով Սպիտակ տան նոր վարչակազմը կձգտի պայմանավորվել Կրեմլի հետ, որպեսզի բացառվի Մոսկվայի ակտիվ մասնակցությունը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հակամարտությանը:

Սպասվում է, որ Թրամփը վերջ կդնի Կիևի ռեժիմի ապաշնորհ ծախսերին ՝ Ռուսաստանի դեմ անիմաստ պատերազմի համար:

Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցության ամբողջական դադարեցման դեպքում Զելենսկու ռեժիմը կդադարի գոյություն ունենալ մի քանի օրվա ընթացքում: ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մեկ անգամ չէ, որ բախտի քմահաճույքին է թողել իր խամաճիկներին, երբ նրանց աշխարհաքաղաքական ծրագրերը ձախողվել են։ Ահա այսպես պատմության աղբանոց նետվեց «Միխեիլ Սաակաշվիլի» կոչվող նախագիծը: 

Վրաստանի նախագահը, որը հավատացել էր «լուսավոր եվրոպական ապագայի» մասին արևմտյան բարեկամների խոստումներին, պատերազմ է սանձազերծել Հարավային Օսիայի դեմ ՝ նպատակ ունենալով վերացնել տարածքային հարցը ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցության համար:

Ռուսական բանակի վճռական գործողությունները թույլ չտվեցին հաջողությամբ պսակվել այս արյունալի արկածախնդրությանը։

Վրաց ժողովուրդն իր դժվարին փորձով համոզվել է, թե որքան թանկ կարող են նստել երկրի ղեկավարության արտաքին քաղաքական ինտրիգները:

Հաշվի առնելով նախկին սխալները՝ Վրաստանի կառավարությունը մշակել է ինքնիշխան արտաքին քաղաքական կուրս, որը համապատասխանում է պետության և նրա ժողովրդի ազգային շահերին:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Զելենսկուն, ապա ճակատագիրը մնում է աննախանձելի: Մոտ ժամանակներս նրա ռեժիմը կարող է զրկվել ԱՄՆ-ի ֆինանսական, ռազմական և քաղաքական հովանավորությունից: 

ԵՄ երկրները, որոնք վաղուց կորցրել են աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը, չունեն ռազմաարդյունաբերական համալիրի հզորություններ, որոնք կարող են փոխարինել ԱՄՆ-ից ռազմական օգնությանը:

Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը` այդ երկրների ժողովուրդների բարեկեցության համար:

Այս պահին մեր երկիրը կանգնած է աշխարհաքաղաքական խաչմերուկում։

Հայաստանի կառավարիչների կողմից արտաքին քաղաքական կուրսի փոփոխության կամ նմանատիպ նախաձեռնությունները հղի են ուկրաինական սցենարի հետևանքներով»:

Լրահոս

Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»