Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները տեղեկացրեցին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել 10 անդամից բաղկացած Էթիկայի հանձնաժողով, որի գործունեության ժամկետը կլինի երկու տարի։ Հանձնաժողովում հինգ անդամ նշանակելու իրավունք կունենա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, երկուսը՝ «Հայաստան» խմբակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաձեռնությամբ նախատեսվում է նաև հանձնաժողովի ղեկավարության պարբերական ռոտացիա։ Սկզբնական փուլում նախագահի պաշտոնը կվերապահվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ «Ուժեղ Հայաստան»-ին։ Այնուհետև յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նախագահի և տեղակալի պաշտոնների նշանակման իրավունքը կփոխանցվի տարբեր խմբակցությունների՝ ապահովելով քաղաքական ուժերի հերթափոխը հանձնաժողովի ղեկավար կազմում։

Նախագիծը հիմնվում է ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19.1-րդ հոդվածի դրույթների վրա։

Նկատենք, որ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի առկայությունը նաև համապատասխանում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում ստանձնած ինստիտուցիոնալ պարտավորություններին։ Եվրոպական խորհրդարանական պրակտիկայում էթիկայի հանձնաժողովները կոչված են վերահսկելու պատգամավորների վարքագծի կանոնների պահպանումը, քննելու պատգամավորների նկատմամբ ներկայացված էթիկական բողոքները և, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնելու օրենքով նախատեսված ընթացակարգեր։

Քաղաքական դաշտում վաղուց են հնչում տեսակետներ, որ նման հանձնաժողովի բացակայությունը թույլ չի տվել ինստիտուցիոնալ գնահատական տալ մի շարք աղմկահարույց միջադեպերի, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց թիկնազորին բռնել քաղաքացու ձեռքերը, թքեց քաղաքացու վրա, ինչպես նաև իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ «լեզու, ականջ կտրելու» հայտարարության հետ կապված սկանդալը։ Քննության դեպքում, օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ, պետք էր դիմել Սահմանադրական դատարան՝ պատգամավորին մանդատից զրկելու համար։Եթե նախագիծն ընդունվի, Հայաստանի Ազգային ժողովում երկար ընդմիջումից հետո կրկին կգործի պատգամավորական էթիկայի հարցերով մշտապես աշխատող ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կոչված կլինի բարձրացնելու խորհրդարանական քաղաքական մշակույթի և հաշվետվողականության մակարդակը։

Միայն թե նախագծից չի երևում՝ ովքեր կարող են դիմել այդ հանձնաժողովին, ինչպես պետք է քննվի, ինչ պատիժներ կարող են սահմանվել էթիկան խախտող պատգամավորների նկատմամբ»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ