Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP


2022 թվականին Ռուսաստանում մոբիլիզացված շուրջ 300 հազար քաղաքացիներից մինչև անցյալ տարի Ուկրաինայի ռազմաճակատում մնացել էր նրանցից ընդամենը մի փոքր ավելին, քան կեսը։ Այս եզրակացությանն է եկել Գերմանիայի Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի (SWP) փորձագետ Յանիս Կլյուգեն՝ վերլուծելով Ռուսաստանի դաշնային բյուջեի տվյալները։


Փորձագետը հաշվարկներն իրականացրել է՝ հիմք ընդունելով այն փաստը, որ 2022 թվականի մոբիլիզացիայի շրջանակում զորակոչված յուրաքանչյուր զինծառայող ստանում է ամսական 158 հազար ռուբլու վճարում։ Այդ տվյալների հիման վրա, նրա գնահատմամբ, 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին ռազմաճակատում եղել է շուրջ 293 հազար մոբիլիզացված, 2024 թվականին՝ 246,3 հազար, իսկ 2025 թվականի կեսերին՝ 168,5 հազար։ Ներկայիս միտումների պահպանման դեպքում նրանց թիվը կարող է նվազած լինել մինչև շուրջ 100 հազար։


Կլյուգեն նշում է, որ մոբիլիզացվածների մի մասը հետագայում անցել է պայմանագրային ծառայության, սակայն նույնիսկ այդ պարագայում բյուջետային տվյալները վկայում են, որ ռուսական բանակը յուրաքանչյուր տարի կորցնում է Ուկրաինայում կռվող անձնակազմի զգալի մասը։


Միևնույն ժամանակ, պայմանագրային զինծառայողների թիվն աճել է՝ 2023 թվականի 230,4 հազարից հասնելով 554,8 հազարի 2025 թվականին։ Դա թույլ է տվել մեծացնել Ուկրաինայում գործող ռուսական զորախմբի ընդհանուր թվաքանակը՝ շուրջ 523,5 հազարից մինչև 723,4 հազար զինծառայող։


Փորձագետի հաշվարկներով՝ միայն 2025 թվականին պայմանագրային զինծառայողների «մշտական կորուստները» կազմել են շուրջ 251 հազար մարդ, մինչդեռ նույն տարում բանակ է ներգրավվել ավելի քան 385 հազար նոր պայմանագրային զինծառայող։

 


Կլյուգեն նաև նշում է, որ կորուստների մեծ ծավալը կարելի է նկատել նույնիսկ ռուս պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից։ Նրա գնահատմամբ՝ եթե համադրեն ռազմաճակատում գտնվող զորքերի թվի և ամեն տարի հավաքագրվող նոր պայմանագրայինների մասին պաշտոնական տվյալները, ստացվում է, որ Ռուսաստանի կորուստները «աղետալի» չափերի են հասնում։

 


Իր հերթին Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) գնահատում է, որ 2022 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի հունիսը Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է շուրջ 1,4 միլիոն մարդ՝ ներառյալ զոհվածները, ծանր վիրավորներն ու անհետ կորածները։ Կենտրոնի գնահատմամբ՝ զոհվածների թիվը հասել է մոտ 450 հազարի։

Լրահոս

44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել Իսրայելին
Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան
Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան
Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան
Եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան
Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային
Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետ
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան
Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան
«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան
Վստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալ
Ամեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը
Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն Քոչարյան
Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները
Անգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք
Մյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով
Երկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն Քոչարյան
Մասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան Ավինյան
Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա
Բենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ

Լրացուցիչ նորություններ

...

Բենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներ

Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»

Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի

Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը

Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում

WSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումը

Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին

Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալ

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին

Իրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասին

Լիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասին

Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան

Ուիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է Լեհաստանը

Պեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայում

Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ

Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով

ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է

ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը