Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը. Սուրեն Սուրենյանց

«Եթե ասեմ, որ նոր Ազգային ժողովի աշխատանքային առաջին օրը խոր հիասթափություն է առաջացրել, նշանակում է՝ գրեթե ոչինչ չեմ ասել։Ամենաանտանելին խորհրդարանական քննարկումների քաղաքական բովանդակության մակարդակն էր՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դեպքում»,-գրում է քաղաքագետ, ԴԱԿ նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նորընտիր ԱԺ առաջին նիստում հնչած հայտարարություններին ու ելույթներին։Նա մանրամասնում  է.

«Իշխանության որակն ինձ առանձնապես չի զարմացնում։ Օգոստոսի 2-ից Հայաստանն ունի ոչ լեգիտիմ Ազգային ժողով և ոչ լեգիտիմ կառավարություն։Սակայն առավել մտահոգիչ է խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, որը կարճ ժամանակում արդեն երկու կարևոր դրվագով փաստացի «մարսել» կամ լեգիտիմացրել է այդ իրականությունը։Առաջինը ԲՀԿ-ից մանդատների խլման պատմությունն է։ Չնայած առաջին նիստի մեկնարկին «Ուժեղ Հայաստան» խմբակցության և «Հայաստան» դաշինքի պատգամավորների հնչեցրած հայտարարություններին, դրանք բավարար չեն, եթե չեն վերածվում քաղաքական վարքագծի։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ հետևողական գործողություններով։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենակոշտ հայտարարությունը վերածվում է ձևականության։Երկրորդ դրվագը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես գալու իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հանրապետության նախագահը։ Սակայն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Վեհափառ Հայրապետը բացակայում էր նիստից, քանի որ նրան պարզապես հրավեր չէր ուղարկվել։Դա պատահականություն չէր։

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես այդպիսի Կաթողիկոս չեմ ճանաչում»։ Փաստորեն, Փաշինյանի քաղաքական քմահաճույքը վեր դասվեց օրենքից և պետական հաստատված ավանդույթից։Արդեն այս ուրբաթ Ամենայն Հայոց կաթողիկոսը որպես մեղադրյալ կանգնելու է դատարանի առջև։ Արմավիրի դատարանում քննվելու է նրա և վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործը։

Այսպիսով, Եկեղեցու դեմ իշխանության քստմնելի արշավը մտնում է հերթական փուլ։Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընդդիմությունը, կարծես, պատրաստ չէ նաև այս մարտահրավերին համարժեք քաղաքական արձագանք տալու։Ես միշտ դեմ եմ եղել պատգամավորական մանդատներից հրաժարվելուն։ Սակայն դա չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մասնակցի Ազգային ժողովի պաշտոնների բաշխմանը։ Այդպիսի մասնակցությունն արդեն նշանակում է գործող խորհրդարանի ինստիտուցիոնալ ճանաչում։Եթե ընդդիմությունն ինքն է ներգրավվում այդ գործընթացում, ապա հետագայում չափազանց դժվար է լինելու համոզիչ կերպով վիճարկել Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը՝ նույնիսկ քաղաքական խոսույթի մակարդակում։

Լեգիտիմության հարցը չի կարող զուգահեռաբար վիճարկվել խոսքերով, սակայն հաստատվել գործողություններով։ Եթե քաղաքական վարքագիծը հակասում է քաղաքական հայտարարություններին, ապա վերջիններս կորցնում են իրենց արժեքն ու ազդեցությունը»։


Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել