Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով․ Զաքարյան



Նիկոլի կառավարության պարագայում՝ կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Բազմիցս ասել ենք, որ Նիկոլի կառավարության վարած օտարածին քաղաքականության արդյունքում, Հայաստանը հայտնվելու է խոշոր տերությունների հակասական շահերի բախման կիզակետում։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ բազմամիլիարդ ակտիվներով ու Հայաստանի համար ռազմավարական անփոխարինելի նշանակություն ունեցող Արցախը թշնամուն փոխանցելուց հետո, քպ-ական կառավարությունը, 2025թ-ից սկսած՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին հրում է դեպի նոր, վտանգավոր ծուղակի մեջ:

Հիմա կարելի է ասել, որ այդ ծուղակի մեջ ենք: Իրավիճակը տեսնողներն ու հասկացողները պատկերացնում են ասելիքիս իմաստը: Չհասկացողներն ու տեսնել չկարողացողները մտածում են, որ չափազանցեցնում ու անհիմն քննադատում եմ: Աստված դրանց հետ:

Եթե, ինչպես երևում է զարգացումներից, Միացյալ Նահանգներին չհաջողվի հանազանդեցնել Իրանին, Ռուսաստանը պահպանի և զարգացնի իր ազդեցությունը ուկրաինական ճակատում, իսկ Վրաստանում էլ ավելի թուլանա արևմտյան ազդեցությունը, ապա Հարավային Կովկասը՝ Արևմուտքի կողմից կառավարվող միջանցքի վերածելու հեռանկարները կդառնան անհավանական։

Իրանն ավելի կոշտ կերպով կխոչընդոտի ցանկացած պայմանավորվածության, որը կընդլայնի արևմտյան կամ պանթյուրքական ներգործությունն իր սահմանների մերձակայքում: Մոսկվան (որոշ դեքերում նաև Անկարան) նույնպես կձգտեն թույլ չտալ, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի արևմտյան մի շարք երկրների ռազմավարական հենակետի ու անցման դեպի Միջին Ասիա։

Ադրբեջանն ու Վրաստանն այս իմաստով վարում են հավասարակշված ու բոլոր հնարավոր սցենարների պարագայում՝ ինքնուրույն դերակատարումն ու դեմքը պահող քաղաքականություն:

Հայաստանի պարագայում՝ գլխավոր պրոբլեմը դեպի Արևմուտք թեքվելու կամ ՌԴ (ԵԱՏՄ) հետ կապերի պահպանման միջև ընտրությունը չէ։ Ծուղակում հայտնված Հայաստանի գլխավոր հարցն այն է, թե արդյոք մենք կկարողանա՞նք պահպանել բավարար ռազմավարական ինքնուրույնություն և վերահսկողություն սեփական տարածքների ու տարանցիկ ուղիների նկատմամբ՝ որպեսզի էական դերակատարում (արժեք, կշիռ) ունենանք Հարավային Կովկասում մրցակցող ուժերի համար՝ միաժամանակ չդառնալով նրանց բախման զոհը։

Իշխանափոխությունից հետո դա չափազանց դժվար կլինի՝, բայց հնարավոր է ու անհրաժեշտ։ Իսկ Նիկոլի կառավարության պարագայում՝ կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով:

ՔՊ-ն աշխարհաքաղաքական առևտրի մեջ արդեն ստացել է իր ուզածը՝ անցած ընտրություններում արևմտյան աջակցության տեսքով: Փոխարենը՝ ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ և նոր սպառնալիքների:

Հենց այստեղ է, որ պատմական զուգահեռը դառնում է հատկապես անհանգստացնող և ծանոթ։ Հարյուր տարի առաջ Հայաստանը կրկին հայտնվել էր ընդարձակվող տարածաշրջանային տերությունների բախման միջև, որոնց ռազմավարական հավակնությունները վերջնականապես որոշեցին մեր երկրի ճակատագիրը։ Եվ որոշեցին ի վնաս մեզ:

Եթե նախանշվող տարածաշրջանային վերափոխումներն իսկապես տեղի ունենան, ապա մենք վտանգում ենք դառնալ գլխավոր պարտվողը, քանի որ մեր աշխարհագրական դիրքի համար մղվող սկզբունքային պայքարը, Նիկոլի կառավարության պարագայում՝ ինքնուրույն ընտրություն կատարելու որևէ հնարավորություն գրեթե չի թողնի։

Ինչ անե՞նք: Շարունակենք ծափ տալ ռուսների հետ խորացվող հակադրությունների՞ն, առանց դետալներին ծանոթ լինելու՝ ոգևորվենք ԹՐԻՓՓ-ի նախագծո՞վ, միամտաբար հավատանք, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեզ համար խաղաղ կյա՞նք են նախատեսել, անտեսենք մերձավորարևելյան սպառնալից զարգացումնե՞րը, անվերապահ հավատանք ռուսնե՞րին կամ եվրոպացիերի՞ն, թե խելքներս գլուխներս հավաքենք ու լրջորեն զբաղվենք մեր երկրի պրոբլեմներով»,- նշել է Զաքարյանը։


Լրահոս

Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի. Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա
Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Լրացուցիչ նորություններ

...

Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը

Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին

Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին

Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան

Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին

ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի. Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա

Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան

Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն

Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա

Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից

Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ