Վաշինգտոնը և Թել Ավիվը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են իրականացնել մինչ օրս Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ամենաագրեսիվ ռմբակոծություններից մեկը», - հաղորդել է հեռուստաալիքը։ CBS-ի տվյալներով՝ հարձակումը հնարավոր է արդեն այս շաբաթավերջին։








