ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները մեծ խնդիրների կբախվեն, եթե ինքը դադարի լինել նրանց ընկերը։
«Նրանք բախտավոր են, որ ես ընկեր եմ, հակառակ դեպքում մեծ խնդիրների մեջ կհայտնվեն», - ասել է նա ֆրանսիական TF1/LC1 լրատվամիջոցին՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
Թրամփը հրաժարվել է մեկնաբանել ԵՄ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հեռանկարը՝ ասելով, որ չի ցանկանում խոսել դրա մասին։








