Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի աշնանը։


«Մեր քաղաքացիներն արդեն շատ շուտով կօգտվեն անձը հաստատող նոր՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգից։ Վերջին տարիներին մենք բազմիցս խոսել ենք այս ծրագրի մասին, և այսօր արդեն կարող եմ ասել, որ դրա գործարկման պահն իսկապես մոտ է։


Կենսաչափական համակարգի աշխատանքը կմեկնարկի այս տարվա աշնանը։ Առաջին փուլում կբացվի 14 սպասարկման գրասենյակ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի։ Այստեղ քաղաքացիները ոչ միայն կստանան նոր նմուշի կենսաչափական փաստաթղթեր, այլև կօգտվեն բոլորովին նոր և ժամանակակից սպասարկման մշակույթից»,- նշել է Արփինե Սարգսյանը։


Ըստ նախարարի՝ նոր համակարգի ներդրումից հետո Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող բոլոր անձնագրերն ու փաստաթղթերը կլինեն կենսաչափական, իսկ հին նմուշի փաստաթղթերի արտադրությունը դադարեցվելու է։


Այնուամենայնիվ, վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները պարտավորված չեն լինի անմիջապես փոխել դրանք, քանի որ հին փաստաթղթերը կգործեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը, թեև քաղաքացիները կարող են դրանք փոխարինել ավելի շուտ՝ սեփական ցանկությամբ։


Եթե անձնագիրը վնասվի, կորչի, դրա վիզաների էջերը լրանան կամ այլ պատճառով փոխանակման կարիք առաջանա մինչև ժամկետի ավարտը, քաղաքացուն կտրամադրվի նոր կենսաչափական փաստաթուղթ։


«ԻԿԱՕ-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից դուրս են գալու փուլային եղանակով։ Մենք չենք ընտրել կոշտ կամ քաղաքացիների համար անհարմար լուծումներ։ Այս պահին վերջնաժամկետ սահմանված չէ, սակայն բնական է, որ ինչ-որ պահից սկսած Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ պետք է մնան միայն ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխանող անձնագրերը։ Սա միջազգայնորեն ընդունված ստանդարտ է, և մենք հետևողականորեն շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Լրահոս

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել