Իրանը մերժել է ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններ վարելու առաջարկը, ըստ Mehr-ի՝ ասել է Իրանի միջազգային և իրավական հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Նա պնդել է, որ ամերիկյան կողմը չափազանց շատ բան է պահանջել։ «Ամերիկյան կողմը հայտարարել է, որ եթե այս ծրագիրը մերժվի, բանակցությունները կհամարվեն ձախողված, և նրանք կհեռանան։
Ի վերջո, դա էլ տեղի ունեցավ. ամերիկյան պատվիրակությունը դուրս եկավ», - ասել է Ղարիբաբադին։ Նա ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը չի պնդել բանակցությունների շարունակության վրա՝ այս մոտեցումը անվանելով «Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր դիվանագիտություն»։ Արտգործնախարարի տեղակալը նաև հայտնել է, որ Օմանում բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը։
Նա հավելել է, որ մյուս կողմը պնդել է, որ հարավային երթուղին բաց մնա մինչև Իրան-Օման բանակցությունների ավարտը, սակայն իրանական պատվիրակությունը մերժել է այս առաջարկը։ «Մենք հստակ հայտարարել ենք, որ բանակցությունների արդյունքից անկախ, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունը պարզ է եղել պատերազմի հենց սկզբից, և նման առաջարկները չեն ընդունվի», - բացատրել է Ղարիբաբադին։








