Սլովակիայի նախագահ Պիտեր Պելեգրինին, որն այժմ այցելում է Չինաստան, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է այցելել Սլովակիա։ Սլովակիայի առաջնորդը այս մասին լրագրողներին ասել է։ «Ես Չինաստանի նախագահին հրավիրել եմ այցելել Սլովակիա, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի՝ նրա եվրոպական շրջագայության ընթացքում։
Նա երախտագիտությամբ ընդունել է հրավերը և համոզմունք հայտնել, որ եթե ինքը մեկնի Եվրոպա, անպայման կայցելի Սլովակիա», - ասել է Պելեգրինին։ Նախագահը նշել է Սլովակիայի և Չինաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը։ «Ինչպես ասել է Չինաստանի նախագահը, միայն փոխադարձ համագործակցությունն է օգուտ բերում երկու կողմերին, այլ ոչ թե առճակատումը», - նշել է Պելեգրինին։








