Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Որպեսզի հասարակությանը փչացնես, փչացրու նրա երիտասարդությանը․ Մադաթյանը՝ «կվադրոբերների» մասին» (տեսանյութ)


Վերջին շրջանում համացանցում՝ միջազգային մակարդակով, ակտիվորեն տարածվում են «կվադրոբեր» կոչված մարդկանց մասնակցությամբ տարատեսակ տեսանյութեր։

Դրանք հիմնականում դեռահասներ են, որոնք շան կամ կատվի դիմակով, և կամ պոչով քայլում են փողոցներում՝ չորս ոտքերի վրա և ընդօրինակում կենդանիների շարժումները։
Ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի՝ Հայաստանում «կվադրոբերների» մասին առաջին անգամ խոսակցություններ սկսվեցին այն ժամանակ, երբ հանդիպեցին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները։ Այդ օրը ոչ պաշտոնական զրույցում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այն հարցին, թե ՀՀ-ում «կվադրոբերներ» կան, պատասխանել է ՝ այո։
 «Չգիտես՝ ինչու և ինչ փաստերի վրա հիմնվելով, Լավրովի «կվադրոբերների» մասին հարցին Արարատ Միրզոյանը շտապեց պատասխանել, որ Հայաստանում «կվադրոբերներ» կան։ Փոխարենը մտածեր՝ իր հետ խոսելու ուրիշ թեմաներ չունի՞ ՌԴ ԱԳ նախարարը, որը բավականին ստաժավոր դիվանագետ է։

Այս զրույցից հետո մենք՝ «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի մասնագետներս, երկար ուսումնասիրություններ սկսեցինք ու փորձեցինք գտնել այդ «կվադրոբերներին»։

Գտանք երկու երեխայի, որոնք շենքի բակում խաղալուց հետո «պոչերը» դրեցին գրպանները և առաջ անցան։

Այսինքն՝ Արարատ Միրզոյանի ներկայացրած «կվադրոբերներն» այդ երկու երեխան էր» ,- հարց բարձրացրեց Մադաթյանը։ 

«Տեսեք՝ «Օվերտոնի պատուհանը» բացեց հենց Արարատ Միրզոյանը։ Թեմատիկ առումով մեր Արտաքին գործերի նախարարն ի՞նչ կապ ուներ «կվադրոբերների» հետ, չգիտեմ․․․» ,- շեշտեց նա ու ընդգծեց ՝ պիտի փորձենք տարբերվել ԱԳ նախարարից ՝ ինտելեկտուալ առումով ։ 
«Ես Արարատ Միրզոյանի տեղը գլուխ կգովայի, որ մեր երկրում «կվադրոբերներ» չկան» ,- ասաց հոգեբանը։ 
Գիտնական-հոգեբան Միհրդատ Մադաթյանը Լուրեր.com –ի հետ իր զրույցում խոսելով «կվադրոբերների» մասին, նշեց՝ այս երևույթը իրենից ներկայացնում է էվոլուցիային հակառակ պրոցես՝ մարդը, որպես բանական արարած՝ հետ է գնում և դառնում է կենդանի ։
Հարցին՝ ո՞ր տարիքային խմբում է նկատվում այս երևույթը Մադաթյանը պատասխանեց, որ հիմնականում անցումային տարիքում՝ 10-14 տարեկան դեռահասների մոտ։ Դա, նրա խոսքով՝ ինքնակայացման խնդիրն է։
 
Ըստ Մադաթյանի՝ սա գլոբալիստական հերթական ծրագիր է, որն ի սկզբանե նպատակ է ունեցել շեղել դեռահասներին ճիշտ զարգացման ուղղուց՝ օգտվելով նրանց ըմբոստությունից։ Հիմա ավելի վատ պրոցես է տեղի ունենում՝ դեռահասները շեղվում են բանական մարդ դառնալու ճանապարհից։ 

«Այն էվոլուցիան, որը մենք ապրել ենք, ըստ Դարվինի՝ կապիկից դարձել ենք մարդ, աշխատելու շնորհիվ և այլն, հիմա դեգրադացվում ենք, այսինքն մինչև 10 տարեկան երեխան լինում է մարդ, մաթեմատիկա է սովորում, հետո դառնում շուն և վերջ, կյանքը վերջացավ։» 

Մադաթյանի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրսում տարածված ենթամշակույթները Հայաստանում էդպիսի լայն տարածում չեն ունենում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում կամ Եվրոպայում։ Այնուամենայնիվ Հայաստանում այս երևույթի տարածումը կանխելու համար պետք է «գովազդը» դադարեցվի, և, եթե ուշադրություն չդարձնենք, սաղմնային փուլում թողնենք, կվերանա, կգնա։
Հոգեբանը խորհուրդ է տալիս՝ քանի դեռ Հայաստանում այս գլոբալիստական ծրագիրը լայն տարածում չի գտել, «օվերտոնի պատուհանը» չբացել ու լայն տարածում չտալ։

ՄԱՆՐԱՄԱՍԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Լրահոս

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը