Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում․ Արմինե Օհանյան


«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․.


Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում: Ուրեմն մի ժողովուրդ, որը չէր ներում նախկին նախագահին 2016-ի 100 զոհի և 800 հեկտար կորցնելու համար (հետո անգամ պարզվեց` ավելի քիչ էր), հանկարծ խիստ «ներողամիտ» գտնվեց 5000 զոհի ու մոտ 12 հազար ք\ կմ տարածք կորցնելու հանդեպ: Ներեց Արցախի կորուստը, գերիների գոյությունն Ադրբեջանում, ամենօրյա ստորացումները ալիևյան իշխանության կողմից...ներում է անմեղ մարդկանց քաղաքական հալածանքները, համայնքային իշխանության բռնազավթումը, ընտրությունների արդյունքների խեղաթյուրումը, հաշտվում է տուրքերի ու հարկերի, ուղեվարձի բարձրացման հետ, պատրաստ է լռելյայն թունավոր օդ շնչել, վճարել իշխանավորների ճոխ կյանքի համար...հանդուրժում է իր հավատքի ու եկեղեցու ասպատակումը...Բայց այս ամենի պատճառը ոչ թե համաձայնությունն է այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր երկրում, այլ իշխանությունների, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանի քարոզչական հնարքները, խորամանկությունները, կռուտիտի ու աբառոտկա ֆռռալու անուրանալի «տաղանդը»:


Իրոք եմ ասում` ընդդիմությունը շատ բան ունի սովորելու Փաշինյանից: Հետահայաց նայեք, թե ինչպես կարողացավ 5 տարում իր հրաժարականը պահանջող հասարակությունից մեզ վերածել եկեղեցին` հուսահատ ջանքերով պաշտպանողների հասարակության: Չէ՞ որ 2021-ին բոլոր ինստիտուտներն ու ողջ հասարակությունն իր հեռացումն էր պահանջում, հիմա ինքն է կաթողիկոսի հեռացումը պահանջում: Եվ ոչ միայն պահանջում է, այլև «տառանի» նման անկասելի գրոհում է` թույլ չտալով, որ մարդիկ մի օր խաղաղվեն ու անդրադառնան իր կառավարման աղետալիությանը, խոսեն իր հեռացման մասին, պատրաստվեն 2026-ի ընտրություններին` հույս ունենալով և քայլեր ձեռնարկելով, որ գոնե այդ ժամանակ իշխանափոխություն լինի...Սրան կենցաղային լեզվով ասում են` աբառոտկա ֆռռալ: Դա այն է, երբ մեղավորը սկսում է հարձակվել, անմեղն` արդարանալ, երբ ոչ թե հանցագործն է պատժվում, այլ` զոհը, և ոչ թե լույսն է սկսում ավելանալ, այլ խավարը` թանձրանալ...Իսկ ընդդիմությունը չի կարողանում անգամ իր ակնհայտ առավելությունները, իր հաղթաթղթերն օգտագործել, մի քայլ առաջ ընկնել, նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Ակնհայտ է, որ եթե ընդդիմության` իշխանության գալու ցանկությունը համադրելի լիներ Փաշինյանի` իշխանությունը պահելու ցանկությանը, թեկուզ մի 10 տոկոսով, այս ձախողված, բոլոր ասպարեզներում հետընթաց ապահոված իշխանություններին հեռացնելը հաստատ կստացվեր:ՀԳ Եթե 2024-ին երկրում այսքան դժգոհ և իշխանափոխություն պահանջող մարդ կար (Սրբազան շարժումից է լուսանկարը), պատկերացրեք 2025-ին` երբ վիճակն ավելի է վատացել ու այդ ամենին գումարվել են նաև բռնապետական «զամաշկեքը», ինչ քանակի է հասել դժգոհների քանակը մեր երկրում:

Լրահոս

Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ
Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին
Կարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին

Լրացուցիչ նորություններ

...

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները