Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ այնտեղ զորքեր և զենք տեղակայելով և նախապատրաստվելով Իրանի դեմ իր գործողության հնարավոր ընդլայնմանը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես հաղորդվում է, անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գտնվող բազաներից հատուկ նշանակության ուժերը վերաբաշխվել են Մերձավոր Արևելք: Ավելին, ավելի քան 150 բժիշկներ ժամանել են Գերմանիայի Լանդշտուլ բժշկական կենտրոն, որը Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված ամերիկացի զինվորների հիմնական կենտրոնն է:
Կործանիչ էսկադրիլիաներ են տեղակայվել տարածաշրջանի ավիաբազաներում, իսկ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներում գտնվող ռմբակոծիչները բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի, նշել է թերթի աղբյուրը։ Այս ամենը վկայում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, ընդգծում է թերթը:
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, Իսլամական Հանրապետության հետ լայնածավալ պատերազմը սպառնում է ԱՄՆ-ին իր զինամթերքի պաշարների հետագա սպառմամբ և համաշխարհային նավթի շուկայում հետագա անկայունությամբ:








