Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարար



Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Ներկա են գտնվել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17,6 տոկոսով։

Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ ուղղված, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն ամբողջությամբ բացահայտվել են։ Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 237 դեպք, որից բացահայտվել է 182-ը․ բացահայտման արդյունավետությունը՝ 76,8 տոկոս։ Հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցված հանցագործության դեպքերը առաջին կիսամյակի արդյունքներով նվազել են։ Արձանագրված 149 հանցագործության դեպքից բացահայտվել է 117-ը։ Բացահայտման արդյունավետությունը՝ 78,5 տոկոս։ Նվազել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։Հանցավորության մակարդակի նվազում է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպասարկվող տարածքում։ Գրանցվել է հանցագործության 140 դեպք, բացահայտվել՝ 99-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 70,7 տոկոս։

Նվազել սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցվել է հանցագործության 118 դեպք, որից բացահայտվել է 91-ը․ Ինչպես նախորդ երկու տարիներին՝ բացահայտման արդյունավետության ցուցանիշն աճել է․ առաջին կիսամյակի արդյունքներով բացահայտումներն աճել է 11 տոկոսով։

Նվազել են սեփականության, տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 59 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմել՝ 27986 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 392-ով ավելի։

Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերի և մարմնական վնասվածք ստացածների ցուցանիշները։Ամփոփելով ներկայացված արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզի ստորաբաժանումներին կատարված աշխատանքի համար։ Միաժամանակ նախարարը նշել է, որ մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ապահովել առավել չափելի ցուցանիշներ։Հաշվի առնելով, որ Տավուշը Հայաստանի ամենամեծ անտառածածկ մարզերից է՝ նախարարն առանձնահատուկ խիստ հանձնարարականներ է տվել ապօրինի անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ։ Հանձնարարվել է առավել սերտ համագործակցել բնապահպանական ոլորտի պատասխանատու կառույցների, այդ թվում՝ Էկոպարեկային ծառայության հետ՝ գործադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները ապօրինի անտառահատումների դեպքերը բացառելու համար։Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է ակտիվացնել ինչպես դրանց հայտնաբերմանն ու առգրավմանն ուղղված օպերատիվ աշխատանքը, այնպես էլ բնակչության շրջանում իրականացվող բացատրական և կանխարգելիչ միջոցառումները՝ խրախուսելով ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը։

Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը հանձնարարել է յուրաքանչյուր նման դեպքի նկատմամբ ցուցաբերել անհետաձգելի և համակողմանի արձագանք՝ ապահովելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հաղորդում պետք է արժանանա անհապաղ և մասնագիտական արձագանքի՝ ապահովելով դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտումն ու տուժողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։

Գողությունների բացահայտման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքը, բարձրացնել բացահայտման արդյունավետությունը և առավել նպատակային օգտագործել առկա գործիքակազմն ու տեղեկատվական հնարավորությունները։Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման և դրանց արձագանքման մասով տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու ռիսկերի վաղ գնահատումը, ապահովելու տուժողների պաշտպանությունը և խորացնելու համապատասխան մարմինների հետ համագործակցությունը։Պարեկային ծառայությանը հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման, վտանգավոր հատվածների հայտնաբերման, ճանապարհային նշանների և գծանշումների բարելավման, ինչպես նաև երթևեկության անվտանգության բարձրացման ուղղություններով։

Վարչական ակտերի կազմման և դրանց բողոքարկման գործընթացների վերաբերյալ նախարարը կարևորել է յուրաքանչյուր որոշման իրավական հիմնավորվածությունն ու փաստական ճշգրտությունը։Հանձնարարվել է Ոստիկանության տարբեր ծառայությունների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ՝ հատկապես բակային տարածքներում, գյուղական և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև զբոսաշրջային ակտիվություն ունեցող հատվածներում։ Այդ աշխատանքները պետք է լինեն թիրախային, կանխարգելիչ և ուղղված հանրային կարգի ու անվտանգության ապահովմանը։

Նախարարը կարևորել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը՝ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով մշտապես ուշադրության կենտրոնում պահել ծառայողների կարգապահությունը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքային մթնոլորտը և ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ակնկալվում են առավել հասցեական, համակարգված և չափելի արդյունքներ՝ հատկապես հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ու բնակչության հետ արդյունավետ աշխատանքի ուղղություններով։


Լրահոս

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ
Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Թրամփ․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»
Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել

Լրացուցիչ նորություններ

...

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ