Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին



Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոլորտի փորձագետները պնդում են՝ տնտեսության բնագավառում ճգնաժամը վաղուց է սկսվել, սակայն օրեցօր ավելի խորքային բնույթ է ստանում։ Արտահանման խնդիրները, լոգիստիկ դժվարությունները, շուկաների կորստի հետևանքներն ու պետության վարած քաղաքականությունը, նրանց գնահատմամբ, գյուղատնտեսությանը հասցրել են կրիտիկական կետի, որոնց վնասները կրում են շարքային քաղաքացիները։ Օրեցօր խորացող անորոշությունը դառնում է լրջագույն խնդիր, իսկ օրվա հաց վաստակելն՝ օրհասական պրոբլեմ։ 


Նկատենք՝ այս մտահոգությունների ֆոնին, այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողները։ Նրանք հայտարարել են՝ հայկական ձուկը եվրոպական շուկայում մրցունակ չէ, իսկ ստեղծված պայմաններում տնտեսությունները փակվելու վտանգի առաջ են կանգնած։ 


Այս ամենի համատեքստում գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Հարություն Մնացականյանը նկատում է՝ արտահանման ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Խնդիրներ ունեն ոչ միայն ձկնաբույծներն, այլև մրգի, բանջարեղենի, ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները։ Մնացականյանի պնդմամբ՝ հիմա երկարաժամկետ աշխատանքներ են հարկավոր, որոնք պիտի իրականացվեն բացառապես պետության կողմից։ 


«Շատ շուտով, դոմինոյի էֆեկտով, ամբողջ տնտեսությունը փլուզման եզրին կկանգնի․ մարդիկ չեն կարողանում աշխատավարձ վճարել, մարել վարկերը, լուծել սոցիալական խնդիրներն»,- այս կարծիքն է գյուղատնտեսության նախկին նախարար Աշոտ Հարությունյանը։ 


Մեզ հետ զրույցում պնդեց՝ իրավիճակն ավելի է բարդանալու։ Աշնանը, երբ կմոտենա խաղողի, մրգի և բանջարեղենի մթերման շրջանը, խնդիրները կկուտակվեն, դրանց հետևանքներն էլ կզգան թե՛ գյուղացիները, թե՛ սպառողները։ 

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները հաճախ հայտարարում են, որ հայկական գյուղմթերքի համար եվրոպական շուկաներում տեղեր են բացվում, սակայն փորձագետը նմանատիպ հայտարարությունները չափազանցված է համարում։ 


«Մի քանի բեռնատար ապրանք արտահանելը դեռ չի նշանակում՝ եվրոպական շուկա գրավված է։ Եթե խոսքը երկու, երեք կամ հինգ բեռնատարի մասին է, դա չի կարող ներկայացվել որպես արտահանման լուրջ հաջողություն»,- ասում է Հարությունյանը։ 
Նա ընդգծեց՝ նույնիսկ, եթե ԵՄ-ն հետաքրքրված լինի հայկական արտադրանքով, ապա այսօրվա լոգիստիկ պայմաններում հնարավոր չէ այն ծավալներով արտահանում կազմակերպել, որոնք նախկինում իրականացվում էին ռուսական շուկաների դեպքում։ 

Այս ամենի համատեքստում փորձագետը հիշեցնում է նաև Իսպանիա արտահանված և ճանապարհին փչացած հայկական ծիրանի դեպքը՝ նշելով, որ արագ փչացող գյուղմթերքի համար երկար ճանապարհներն ու տեղափոխումը մեծ ռիսկեր է ստեղծում։ 


«Եթե ճանապարհը երկար է, պահպանման ռեժիմը խախտվում է, բնական է, որ ապրանքը վնասվելու է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ առանց համապատասխան ենթակառուցվածքների Եվրոպան չի կարող փոխարինել այն շուկաներին, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել ենք»,- նշեց Հարությունյանը։ 


Փորձագետի գնահատմամբ՝ եթե իրավիճակը չփոխվի, առաջիկայում գյուղացիները կհայտնվեն ավելի ծանր դրության մեջ․ բերքի մի մասը կմնա դաշտերում, չի իրացվի կամ պարզապես կոչնչացվի։ Միևնույն ժամանակ, նույնիսկ այդ դեպքում, ներքին շուկայում գների էական նվազում չի լինի, ինչն ավելի կխորացնի սոցիալական խնդիրները։ 
Աշոտ Հարությունյանի պնդմամաբ՝ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորները ՀՀ իշխանություններն են ու նրանց վարած արտաքին քաղաքականությունը։ 
Փորձագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը մեկն է՝ վարել հստակ և երկարաժամկետ պետական քաղաքականություն, որը կկարողանա վերականգնել գյուղատնտեսությունը։ 


Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտարարել էր ՝ Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք։  

«Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։
Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների արտահանման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք մանրամասն ներկայացված են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Պապոյանը։ 


Հիշեցնենք նաև՝ օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։
 


Սիլվի Մուրադյան


Լրահոս

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

Լրացուցիչ նորություններ

...

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)