Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

 «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ անձի քմահաճույքով մի գիշերում որոշել, որ այսինչ ընկերությունն արդեն պետությանը պետք է անցնի, մեկ ուրիշը՝ քաղաքապետարանին, պետք է խլել անշարժ ու շարժական գույքեր, բաժնեմասեր և այլն։


Հարկավ, խոսքն այս պարագայում «Մուլտի գրուպի» սեփականատեր, ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իշխանական հարձակումների մասին է։ Բայց սա նաև առաջին դեպքը չէ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին նույն փաշինյանական իշխանությունը կենտրոնացած էր Սամվել Կարապետյանից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» խլելու գործողության վրա: «Ձեռքի հետ» էլ՝ «Տաշիր գրուպի» այլ միավորների վրա էին հարձակումներ գործում:


Մանրամասների մեջ չխորանանք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով լուսաբանվել ու լուսաբանվում է, բոլորն էլ տեղյակ են: Ոչ պակաս խորքային ու կարևոր խնդիր կա այստեղ: Ու խնդիրն այդ, ինչպես սկզբում նշեցինք, Հայաստանում սեփականության իրավունքի վախճանն է:


Առանց գեղարվեստականության ու չափազանցության՝ հենց վախճանը, ինչի մասին բարձրաձայնում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև իրավաբանները: Իսկ սեփականության իրավունքի վախճանը, սեփականության իրավունքի հուղարկավորությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու երկրի վրա, տնտեսության վրա:


Բնականաբար, նույնքան կամ ավելի ծանր հետևանքներ է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա: Անգամ կարող է դեմոգրաֆիկ խնդիրների պատճառ դառնալ: Տեսեք, բոլոր այն մարդիկ, որոնց սեփականության իրավունքի նկատմամբ Փաշինյանի իշխանությունը «պետության անունից» ապօրինաբար ոտնձգություններ է կատարում, օրինակ՝ նույն Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դեմ, նրանք իրենք իրենցով այնքան կան, որ էլի մնալու են Գագիկ Ծառուկյան ու Սամվել Կարապետյան:


Բայց երկիրն է ափսոս, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում», ավելի կոնկրետ՝ երկրի տնտեսության ու գործարարական միջավայրի: Միով բանիվ՝ այս իշխանություններն, ինչպես բոլոր մյուս ոլորտներում, գործունեության ասպարեզներում և ուղղություններում են «բուլդոզերային քաղաքականություն» վարել 8 տարի, նույնը շարունակում են հիմա:


Պարզապես արդեն շատ ավելի ինտենսիվ, ավելի ցինիկ ու բացահայտ, արդեն առանց ձևականությունների, առանց «սրտիկ-մրտիկ» ցուցադրելու: Իսկ ի՞նչ է կատարվելու ու կատարվում այդ ամենի, այդ «բռնագանձումային» դրսևորումների հետևանքով:


Նախ՝ հիմքից խախտվում է Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված սեփականության երաշխավորումն ու սեփականության իրավունքը (հոդված 10): Հիմնովին խաթարվում է երկրի տնտեսական, ներդրումային միջավայրը: Նման երկրում ո՛չ արտաքին, ո՛չ էլ, առավել ևս, ներքին ներդրողներն այլևս չեն ցանկանա ներդրումներ անել, եթե մեկ անձի քմահաճույքով մի օր կարող են որոշել, որ քո ունեցածն այլևս... քոնը չէ:


Իմաստ ունի՞ ներդրումներ անել մի երկրում, որտեղ եթե մեկը գիշերը քնած տեղը մի քիչ բարձր խռմփացնի, առավոտյան կարող են գալ ու ասել՝ այլևս այս ներքնակը քոնը չէ, մահճակալը քոնը չէ, տունն էլ քոնը չէ, դու էլ ընդհանրապես կալանավորված ես: Ինչո՞ւ: Դե, որովհետև ինչ-որ բան դուր չի եկել մեկ անձի: Եվ վերջ:


Իշխանության, կառավարության կողմից նման «ռեյդերական զավթումների» հետևանքով ոչ միայն էապես խաթարվելու է ներդրումային միջավայրը, ոչ միայն Հայաստանն այդ առումով այլևս անհուսալի երկրի համբավ է ստանալու, այլև առհասարակ զրոյանալու է ընդհանուր հանրային վստահությունը: Չէ՛, իշխանության հանդեպ չէ (այդ վստահությունը վաղուց է մեծամասամբ կորսված, արևմուտքով-բանով, վարչական ռեսուրսով, մի խոսքով՝ ամեն ինչով հանդերձ՝ ընտրություններում նույնիսկ պաշտոնապես հայտարարված 49 տոկոսը՝ վկա): Զրոյանալու է վստահությունը երկրի հանդեպ, իրավունքի հանդեպ:


Նույնիսկ մի տեսակ վախենալու է պատկերացնել, որ նման գործընթացները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ կարող են ոստիկանական համազգեստավորները գալ ու ասել՝ «ոնց որ քո հեռուստացույցը ապօրինի է, առգրավում ենք»:


Որևէ քպական պաշտոնյա կարող է շրջել քաղաքում, նրան ինչ-որ շինություն դուր գա, հաջորդ պահին կգան ու կասեն՝ «բռնագանձում ենք, քոնը չի, մերն է»: Նման երևույթներ, որպես կանոն, եղել են հեղափոխություններից, հասարակարգերի փոփոխություններից հետո: Գիտական առումով այդ երևույթը բնորոշում են նաև որպես «սեփականության վերաբաշխում»: Բայց այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, ավելին է, քան կարծեցյալ «վերաբաշխումը»:


Տեսեք. Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավի սլաքն ուղղված է մեր ազգային ինքնության դեմ: Քաղաքական հալածանքները նպատակ ունեն ճնշել այլախոհությունն ու այլակարծությունը և երկիրը վերածել բռնապետության, մի մեծ «բանտի»:


Ընտրությունների ժամանակ խախտումներն ու մանիպուլ յացիաները, «ձայնագողությունը», ըստ փորձագետների, ուղղված են երկրի սահմանադրական կարգի դեմ: Նման պայմաններում անխուսափելիորեն լինելու էր հարված նաև ազգային կապիտալին:


Ու այդ հարվածը տեղի է ունենում: Արդեն մոտ մեկ տարի՝ ընդգծված: Բա՛յց: Նման, կներեք, «ծովահենական մեթոդներով» երբեք արդարություն չի կարող հաստատվել: Անօրինականությամբ օրինականություն չի հաստատվում: Հակառակը՝ խորանում է իրավական ճգնաժամը: Ու ոչ միայն իրավական…


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար
Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել
Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը
Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Կարևոր
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)
Էս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ Եղոյան
Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը
Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, սրիկա բառը ինչպե՞ս է գնահատում «Ուժեղ Հայաստանը»
Սերիալի նման զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ-ում, հարկ լինի՝ կպատասխանենք. Ղահրամանյան
Էդգար Ղազարյանը վայր կդնի՞ մանդատը․ Կարապետյանը որոշում ունի՞
Փաշինյանը կասի, թե Միրզոյանը կասի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կասեցվի
Ձերբակալություններ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. Ռուսաստանը կոշտ սպառնացել է Ճապոնիային
Եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանեք, տենց մինչև ո՞ւր կհասնենք․ Վարդևանյան
Կաշկանդվածություն և վախեր չունեմ նախկին պաշտոնյաների հետ շփվելուց․ Թունյան
Բարեկամի վախճանը ԱԺ ամբիոնից շահարկելը սրիկայություն է․ Գաբրիելյանը՝ Ղազարյանին
Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում
ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

Լրացուցիչ նորություններ

...

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում

ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»

Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին