Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ինտրիգներից մեկն էլ այն է լինելու, թե արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհրավիրվի առաջին նիստին եւ իր հայրապետական օրհնանքը կհղի ազգընտիրներին, ինչպես եղել է նախորդ գումարումների խորհրդարաններում։


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33 հոդվածի համաձայն՝ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը»: Մայր Աթոռի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մինչ այս պահը հրավեր չեն ստացել: Պարզ է, որ չեն էլ ստանալու: Կարկառուն ՔՊ-ականներից մեկը կատակեց, թե` ուզում է, թող ինքնակամ գա եւ օրհնի նիստը: Մեզ չհաջողվեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Վեհափառն ինքնակամ այցելել խորհրդարան եւ հայրապետական օրհնանք հղել պատգամավորներին, որոնց մեծ մասը նրան հայհոյել ու վիրավորել է եւ նրա օրհնանքի կարիքը չի զգում։


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը չպատասխանեց մեր զանգերին։ Իսկ իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել Վեհափառին եւ դա փորձելու են բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայությունը ոչ թե կանոնակարգի իմպերատիվ պահանջն է, այլ գրված է՝ «իրավունք ունի ելույթ ունենալ»։ Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմ է հայտարարել, նա ու իր նեղ խմբակը Գարեգին Բ-ին կաթողիկոս չեն համարում եւ անգամ ՔՊ նախընտրական ծրագրում հոգեւոր առաջնորդին գահընկեց անելու ծավալուն սխեմա են ներառել, որը կյանքի կկոչեն հարմար պահին։ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը 2003 թվականից մասնակցել է ԱԺ բոլոր գումարումների անդրանիկ նիստերին։


Հիշեցնենք նաեւ՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որն արդեն չորրորդ անգամ կիրականացնի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ 80-ն անց Հասանովն ազգային փոքրամասնության ցուցակով խորհրդարանում է դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից։


Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են. ի դեպ, «ԱԺ կանոնակարգ» օրենքում դեռ երդման նախկին տեքստն է դրված, մինչդեռ շաբաթներ առաջ ՔՊ-ականները երդման տեքստն էլ փոխեցին՝ հարմարեցնելով իրենց վարած ապազգային քաղաքականությանը։


Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը, այն է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում. ԱԺ նախագահի, նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։ Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտելը, տեղի են ունենում ամենօրյա նիստեր, ապա ձեւավորվում են մշտական հանձնաժողովները, ինչպես նաեւ՝ ԱԺ խորհուրդը:


Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո գործող կառավարության լիազորությունները դադարում են, եւ այն շարունակում է աշխատել որպես ժամանակավոր կառավարություն` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։


Եթե որեւէ կուսակցություն կամ կոալիցիա ունի խորհրդարանական մեծամասնություն, ապա հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում այդ մեծամասնության ներկայացրած թեկնածուին։

Լրահոս

Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար
Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել
Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը
Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Կարևոր
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)
Էս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ Եղոյան
Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը
Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, սրիկա բառը ինչպե՞ս է գնահատում «Ուժեղ Հայաստանը»
Սերիալի նման զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ-ում, հարկ լինի՝ կպատասխանենք. Ղահրամանյան
Էդգար Ղազարյանը վայր կդնի՞ մանդատը․ Կարապետյանը որոշում ունի՞
Փաշինյանը կասի, թե Միրզոյանը կասի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կասեցվի
Ձերբակալություններ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. Ռուսաստանը կոշտ սպառնացել է Ճապոնիային
Եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանեք, տենց մինչև ո՞ւր կհասնենք․ Վարդևանյան
Կաշկանդվածություն և վախեր չունեմ նախկին պաշտոնյաների հետ շփվելուց․ Թունյան
Բարեկամի վախճանը ԱԺ ամբիոնից շահարկելը սրիկայություն է․ Գաբրիելյանը՝ Ղազարյանին
Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում
ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

Լրացուցիչ նորություններ

...

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում

ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»

Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին