Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի՝ կշարունակե՞ն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե՞ կընտրվի այլ ճանապարհ։ Արցախի նախագահի ընտրության հարցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, քննարկվել է դեռևս մինչև Հայաստանի համապետական ընտրությունները։


Քննարկումների մասնակիցների միջև, ինչպես նշվում է, ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն։ Միաժամանակ մտահոգություն է եղել, որ պետական ինստիտուտների գործունեության դադարեցման վտանգը շարունակում է իրական մնալ։ Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։


Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Իսրայելյանը նշում է, որ գործընթացները որոշակիորեն հետաձգվել են Հայաստանի ընտրությունների պատճառով, սակայն ընտրություններից հետո, իր գնահատմամբ, պատգամավորների և խմբակցությունների շրջանում նկատվում է զգալի պասիվություն։ «Արցախի պաշտոնյաների սպասելիքները այս ընտրություններից չարդարացան, և դա որոշակի ազդեցություն ունեցավ քաղաքական տրամադրությունների վրա։ Շատերի մոտ ձևավորվել է վախի մթնոլորտ։ Կան մտավախություններ, որ հնարավոր են քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ձերբակալություններ»,- նշել է Իսրայելյանը։ Նրա խոսքով՝ ինքը ևս նման մտահոգություններ է նկատել Արցախի պաշտոնյաների շրջանում, սակայն իր բոլոր հանդիպումների ընթացքում կոչ է արել պատրաստ լինել ցանկացած սցենարի։ «Ես ասել եմ, որ պետք է վճռական լինել և պահպանել Արցախի պետական ինստիտուտները, որովհետև դրանք միայն կառույցներ չեն։


Դրանք արցախցիների հավաքական իրավունքների, վերադարձի իրավունքի և Արցախի հիմնախնդրի քաղաքական ու իրավական շարունակականության կարևոր հենասյուներն են»,- ընդգծել է նա։ Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ընտրությանը՝ Անաստաս Իսրայելյանը նշել է, որ այս պահին նախագահի թեկնածու դեռևս չկա։ Նրա գնահատմամբ՝ պատճառները տարբեր են։


«Մի կողմը, իմ գնահատմամբ, շահագրգռված չէ կամ պատրաստ չէ ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ մյուս կողմի համար առաջնայինը հենց ինստիտուտների պահպանումն է։ Այդ թեմայով քննարկումներ եղել են, և դրանք շարունակվում են»,- ասել է նա։ Իսրայելյանը հայտարարել է, որ պատրաստվում է հետևողական լինել Արցախի պետական կառույցների պահպանման հարցում և կոշտ արձագանքել ցանկացած քայլի, որը, իր կարծիքով, կհանգեցնի դրանց լուծարմանը։


«Եթե որևէ փորձ արվի փակել Արցախի պետական կառույցները, ես լինելու եմ այդ քայլերի ամենակոշտ քննադատներից և հրապարակային արձագանքելու եմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նա։ Հասարակական-քաղաքական գործիչը նաև քննադատել է վերջին երեք տարիների ընթացքում տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, այդ ընթացքում չի ձևավորվել բավարար հստակ դիրքորոշում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցում։ «Այսօր ևս հետքայլ անելը կամ հապաղելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի պետական ինստիտուտները։


Նրանք, ովքեր կհրաժարվեն այդ պատասխանատվությունից, ապագայում պատասխան են տալու պատմության և գալիք սերունդների առաջ»,- ասել է Անաստաս Իսրայելյանը։ Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, թե երբ կկայանան Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, սակայն քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկա օրերին այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կարող են ընդունվել»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար
Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել
Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը
Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Կարևոր
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)
Էս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ Եղոյան
Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը
Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, սրիկա բառը ինչպե՞ս է գնահատում «Ուժեղ Հայաստանը»
Սերիալի նման զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ-ում, հարկ լինի՝ կպատասխանենք. Ղահրամանյան
Էդգար Ղազարյանը վայր կդնի՞ մանդատը․ Կարապետյանը որոշում ունի՞
Փաշինյանը կասի, թե Միրզոյանը կասի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կասեցվի
Ձերբակալություններ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. Ռուսաստանը կոշտ սպառնացել է Ճապոնիային
Եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանեք, տենց մինչև ո՞ւր կհասնենք․ Վարդևանյան
Կաշկանդվածություն և վախեր չունեմ նախկին պաշտոնյաների հետ շփվելուց․ Թունյան
Բարեկամի վախճանը ԱԺ ամբիոնից շահարկելը սրիկայություն է․ Գաբրիելյանը՝ Ղազարյանին
Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում
ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

Լրացուցիչ նորություններ

...

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում

ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»

Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին