Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։


Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը փաստացի կանգ է առել․ նոր գործընթացներ չեն իրականացվում, և այն, ըստ էության, մնացել է անորոշ վիճակում։ Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել բացառապես դատարանի պարտադրանքով։ Վարույթի հիմքում փաստաբան Արա Զոհրաբյանի՝ նախաձեռնող խմբի անունից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն էր։


Սկզբնական փուլում իրավապահ մարմինները հրաժարվել էին վարույթ նախաձեռնել, սակայն փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը, և դատարանը պարտավորեցրել էր հարուցել քրեական վարույթ։ Հաղորդման մեջ ներկայացված էին մի շարք հնարավոր կոռուպցիոն դրսևորումներ։ Առաջինը վերաբերում էր 2021 թվականին Վահե Հովհաննիսյանի կողմից հայտարարագրված 1 մլն ԱՄՆ դոլարի անտոկոս փոխառությանը և 50 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվությանը, որոնցից հետո նա 1 մլն 50 հազար ԱՄՆ դոլարով ձեռք էր բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն։ Երկրորդ դրվագը վերաբերում էր «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին։


Ըստ հաղորդման՝ ընկերության վերակազմավորումից հետո բաժնեմասերը փոխանցվել էին նախարարի հարազատին, իսկ արդեն 2023 թվականին կառավարությունը նույն ընկերությանը տրամադրել էր 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի արդյունքում ընկերությունը ազատվել էր շուրջ 118 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։


Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել էր 52 մլն 614 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք։ Երրորդ դրվագը վերաբերում էր նախարարին պատկանող հյուրատանը, որը, ըստ հաղորդման, առանց մրցութային ընթացակարգի վարձակալության էր տրամադրվել «Վարդենի» ՍՊԸ-ին։ Հենց այդ ընկերության միջոցով ֆինանսների նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էին խաղ-վարժանքներ, որոնց դիմաց վճարվել էր մեկ միլիոն դրամից ավելի գումար։


Հատկանշական է, որ «Վարդենի» ՍՊԸ-ն 2019 թվականին հիմնադրել էր հենց Վահե Հովհաննիսյանը, ապա այն փոխանցել էր իր մտերիմներից մեկին։ Չորրորդ դրվագը վերաբերում էր նախարարի հայտարարագրերում առկա հնարավոր անհամապատասխանություններին։ Մասնավորապես, հաղորդման հեղինակները մատնանշել էին վերջին երեք տարիների հայտարարագրերում առկա էական շեղումները, այդ թվում՝ 2006 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 25 մլն դրամով վաճառքի վերաբերյալ տվյալները և այլ հանգամանքներ։


Այս ամենի ֆոնին բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ղեկավարած կառույցը քննությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին, թե՞ վարույթը կսահմանափակվի արդեն իրականացված հարցաքննություններով և կհայտնվի այն գործերի շարքում, որոնք տարիներով մնում են առանց տեսանելի իրավական հանգուցալուծման»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար
Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել
Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը
Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Կարևոր
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)
Էս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ Եղոյան
Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը
Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, սրիկա բառը ինչպե՞ս է գնահատում «Ուժեղ Հայաստանը»
Սերիալի նման զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ-ում, հարկ լինի՝ կպատասխանենք. Ղահրամանյան
Էդգար Ղազարյանը վայր կդնի՞ մանդատը․ Կարապետյանը որոշում ունի՞
Փաշինյանը կասի, թե Միրզոյանը կասի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կասեցվի
Ձերբակալություններ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. Ռուսաստանը կոշտ սպառնացել է Ճապոնիային
Եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանեք, տենց մինչև ո՞ւր կհասնենք․ Վարդևանյան
Կաշկանդվածություն և վախեր չունեմ նախկին պաշտոնյաների հետ շփվելուց․ Թունյան
Բարեկամի վախճանը ԱԺ ամբիոնից շահարկելը սրիկայություն է․ Գաբրիելյանը՝ Ղազարյանին
Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում
ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

Լրացուցիչ նորություններ

...

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում

ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»

Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին