Կիև կատարած այցից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների նախաձեռնություններին։ «Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կողմերին կվերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ և կնպաստի երկարատև խաղաղության հաստատմանը», - գրել է նախարարը հայտարարության մեջ։
Նա նաև հայտնել է, որ «ռուս-ուկրաինական հակամարտության ներկա իրավիճակը» քննարկել է Ուկրաինայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, բացի Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհայի հետ։ Երկկողմ հարաբերությունների մասին խոսելով՝ նա «Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի հաստատումը Ուկրաինայի խորհրդարանի կողմից անվանել է կարևոր հանգրվան, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարարների համար և տնտեսական գործընկերությունը կբարձրացնի շատ ավելի բարձր մակարդակի»։ Ֆիդանը հուլիսի 15-16-ին այցելել է Ուկրաինա։
Այցի նպատակներից մեկը Կիևի դիրքորոշումը պարզաբանելն էր հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։








