Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հաղորդում է «Սինհուա»-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել Շանհայում, որտեղ տեղի է ունենում Արհեստական բանականության (ԱԲ) համաշխարհային համաժողովը։
Հուլիսի 16-ին 29 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության նախարար Մաքսութ Շադաևը, ստորագրել են Արհեստական բանականության համաշխարհային համագործակցության կազմակերպության ստեղծման մասին համաձայնագիր։








