Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան



Այս պատերազմը չի ավարտվել․ դրա ավարտի մասին խոսելը վաղ է։ Այսպես է մեկնաբանում ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող ռազմական գործողությունների ընթացքն Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը։ Հիմա, սակայն, փորձագետի դիտարկմամաբ՝ պատերազմի գլխավոր թիրախը միայն ռազմական ենթակառուցվածքները չեն լինելու․ պայքարը տեղափոխվում է հոգեբանական դաշտ։


Փորձագետի խոսքով՝ այն հուշագիրը, որը ստորագրվեց շաբաթներ առաջ Իրանի և ԱՄՆ-ի միջև, խոսում էր Իրանի օրակարգի մասին։ Նրա գնահատմամբ՝ դրանք այն պայմաններն էին, որոնք Թեհրանը կարողացել էր պարտադրել՝ օգտագործելով պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմավարական առավելությունը։


Նրա համոզմամբ՝ խնդիրը միայն հուշագիրը չէ։ Այս խնդրի ենթատեքստում անձնական և քաղաքական հավակնություններն են։ Ուղիղ մեկ տարի է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը տարբեր միջոցներով փորձում են թուլացնել Իրանին, սակայն չեն հասել իրենց գերագույն նպատակին։

 
Եվ չնայած պատերազմի ընթացքում Իրանը կրեց ծանր կորուստներ՝ սպանվեցին բարձրաստիճան զինվորականներ, գլխատվեց երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մի մասը, հարվածներ հասցվեցին կարևոր ենթակառուցվածքներին, Շահնազարյանը համոզված է, որ այդ ամենը չհիասթափեցրեց հասարակությանը։ Իրանցի ժողովուրդը վրեժ է ուզում լուծել թշնամուց։ 


«Փորձ արվեց կոտրել իրանցի ժողովրդի ողնաշարը, բայց հակառակ արդյունքն ստացվեց։ Հասարակությունը մի կողմ դրեց ներքաղաքական հակասությունները, մոռացավ տնտեսական դժգոհությունները և համախմբվեց հայրենիքի գաղափարի շուրջ»,- ասում է նա։


Փորձագետի գնահատմամբ՝ պատերազմի ավարտից հետո պարզ դարձավ, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի ռազմավարական նպատակները չեն իրականացվել։ Նրա խոսքով՝ Իրանն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում՝ ձեռք բերելով ռազմավարական առավելություններ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ, ինչը շարունակում է առանցքային նշանակություն ունենալ համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։


Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տարածաշրջանում լարվածությունը նվազում է։ Ընդհակառակը՝ հակամարտությունը մտնում է նոր՝ մաշողական փուլ։


«Կարծում եմ՝ այս մաշողական ընթացքը դեռ կշարունակվի։ Այնպիսի լայնածավալ ռազմական գործողությունների, որոնց ականատեսն արդեն եղել ենք, մոտ ապագայում, հավանաբար, չեն լինի, բայց դա ամենևին չի նշանակում, որ վտանգը վերացել է»,- նշում է փորձագետը։


Շահնազարյանը հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփը հրապարակային սպառնացել էր հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Դրան ի պատասխան՝ Իրանի ԶՈՒ-ն հայտարարեց՝ նման սցենարի պարագայում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները կդառնան իրենց ամենօրյա թիրախները։

 
Այս հայտարարություններն, ըստ փորձագետի, վկայում են, որ կողմերն այս փուլում խուսափում են լայնամասշտաբ բախումներից։ Այդ պատճառով տարածաշրջանի բոլոր երկրները փորձում են զերծ մնալ հնարավոր նոր պատերազմից։


Այս ամենի ֆոնին Շահնազարյանն ուշադրություն է հրավիրում մեկ այլ՝ ավելի կարևոր խնդրի վրա․ նրա դիտարկմամբ՝ ռազմական գործողությունների պարբերական դադարները նույնպես կարող են հաշվարկված մարտավարություն լինել՝ հասարակության դիմադրողականությունն աստիճանաբար թուլացնելու նպատակով։


«Այո՛, նման սցենարը լիովին հնարավոր է։ Թիրախներից մեկը հասարակության հոգեբանական վիճակն է։ Նպատակն այն է, որ մարդիկ հոգնեն մշտական անորոշությունից, վախից ու սպասումից և վերջապես իրենք պահանջեն ցանկացած գնով դադարեցնել պատերազմը»,- ընդգծում է նա։


Ու թեև ներկա պահին լայնածավալ պատերազմի հավանականությունն, ըստ նրա, մեծ չէ, մեկ հանգամանք մնում է անփոփոխ. վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ այս հակամարտությունը զարգանում է անկանխատեսելի տրամաբանությամբ, և ցանկացած պահի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։



Սիլվի Մուրադյան


Լրահոս

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն

ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան

Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան

Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով

Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան

Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան

Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան

Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը

Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան

Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան

ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ

Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը

ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է