Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ նախատեսված իր այցը Միացյալ Նահանգներ, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի տեղեկատվությանը։ Միացյալ Նահանգներում Նեթանյահուն պլանավորել էր մասնակցել հուլիսի 11-ին մահացած սենատոր Լինդսի Գրեմի հոգեհանգստի արարողությանը։
Ըստ Ynet-ի՝ չեղարկումը պայմանավորված է Գրեհեմի հուղարկավորության արարողությամբ, որը, հավանաբար, հետաձգվում է մինչև այս ամսվա վերջ։ «Times of Israel»-ը նախկինում հաղորդել էր, որ Նեթանյահուն հույս ուներ հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր այցի ընթացքում։
Հրատարակության տվյալներով՝ Գրեմի մահից առաջ էլ իսրայելական կողմը Սպիտակ տան հետ քննարկել էր նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը «առաջիկա շաբաթներին»։








