Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»

Փաստ օրաթերթը գրում է.

Երբ քաղաքական գործընթացների հիմքում սկսում են գերակշռել ոչ թե պետական կամ ազգային շահերը, այլ անձնական վիրավորանքները, անձնական հակակրանքը, քաղաքական հակառակորդներին հաշվեհարդարի ենթարկելու ցանկությունը կամ անձնական վրեժխնդրությունը, քաղաքական համակարգը սկսում է կորցնել իր ժողովրդավարական բնույթը։

Այդպիսի իրավիճակում քաղաքականությունը վերածվում է անձնական հարաբերությունների շարունակության, իսկ պետական ինստիտուտները՝ անհատական հակամարտությունների սպասարկման գործիքների։Քաղաքագիտության մեջ այս երևույթը հաճախ բնութագրվում է որպես քաղաքականության անձնավորում կամ անձնականացված իշխանություն, որի ծայրահեղ դրսևորումներից մեկը քաղաքական գործընթացներում անձնական վրեժխնդրության տրամաբանության գերակայությունն է։

Այդ դեպքում պետական իշխանության լծակները սկսում են օգտագործվել ոչ այնքան հանրային կարգուկանոնը պաշտպանելու կամ օրենքի գերակայությունն ապահովելու, որքան քաղաքական հակառակորդներին ճնշելու, նախկին մրցակիցներին մեկուսացնելու, նրանց հեղինակությունը խաթարելու կամ քաղաքական դաշտից դուրս մղելու նպատակով։ Երբ պետական կառավարման ամբողջ տրամաբանությունը սկսում է կառուցվել «համախոհ–թշնամի» բաժանման վրա, իշխանության բոլոր գործողությունները հասարակության զգալի մասի կողմից ընկալվում են ոչ թե որպես պետական քաղաքականություն, այլ որպես անձնական հաշվեհարդարի շարունակություն։

Հայաստանը վերջին տարիներին դարձել է հենց նման համակարգի վառ օրինակ: Խնդիրն այն է, որ 2018 թվականի իշխանափոխությունից սկսած ականատես ենք լինում նման դրսևորումների, երբ մեկ անձի ան հա տա կան քմա հա ճույք նե ր ի ո ւ վրեժխնդրության պատճառով հետապնդումներ են սկսվում տարբեր քաղաքական ուժերի, գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահների, խոշոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու հանրային կյանքում մեծ կարևորություն ունեցող կառույցների, տվյալ դեպքում՝ Եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ։Այս երևույթի ամենավտանգավոր կողմն այն է, որ այն աստիճանաբար վերափոխում է պետության ամբողջ ինստիտուցիոնալ կառուցվածքը։

Եթե իրավական պետությունում պետական մարմինները ծառայում են օրենքին, ապա անձնական վրեժխնդրության տրամաբանության պայմաններում օրենքն աստիճանաբար սկսում է ծառայել քաղաքական նպատակներին։ Այս փոփոխությունը հաճախ տեղի է ունենում ոչ թե մեկ ակնթարթում, այլ աստիճանական գործընթացի միջոցով, երբ տարբեր պետական կառույցներ կորցնում են իրենց ինքնուրույնությունը և ավելի ու ավելի են ընկալվում որպես քաղաքական իշխանության (ավելի կոնկրետ՝ մեկ անձի) կամքը կյանքի կոչող մեխանիզմներ։

Սկզբնական շրջանում անձնական վրեժխնդրության, անձնական քմահաճույքների կոնտեքստում քրեական գործեր էին կարվում, փորձ էր արվում ցույց տալ, թե իբր դրանք իրավապահ համակարգի «որոշումներն» են, թե իբր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրանց հետ կապ չունի, մի խոսքով՝ գոնե ձևեր էին թափում, թեկուզ և դրանց հավատացողների թիվը մեծ չէր, իսկ այդ գործերի գերակշիռ մեծամասնությունը «ճանապարհի կեսից» քանդվում էր: Հիմա արդեն վրեժխնդրության հեղինակը բացահայտ ու անթաքույց հայտարարում է դրա մասին, որ «իր թանին թթու ասողներին» «սատկացնելու» է, նստեցնելու է, պատժելու է։ Պարզ ասում է, որ սպառնում է: Ավելին, որոշ դեպքերում նույնիսկ կոնկրետ պատժաչափեր է թելադրում (ասենք՝ մինչև մյուս ընտրությունների ավարտը): Ու նրա հայտարարություններից անմիջապես հետո միանգամից սկսվում է տեռորի հերթական «սերիան»:Անձնական դրդապատճառներով պայմանավորված քաղաքական հետապնդումների տնտեսական բաղադրիչը նույնպես ուշադրության է արժանի։ Երբ տնտեսվարողները սկսում են ենթադրել, որ իրենց տնտեսական անվտանգությունը կախված է քաղաքական դիրքորոշումներից կամ իշխանությունների հետ հարաբերություններից, ներդրումային միջավայրը դառնում է անկանխատեսելի։ Անկախ նրանից՝ յուրաքանչյուր առանձին դեպքի վերաբերյալ իրավական գնահատականն ինչպիսին կլինի, տնտեսության համար առավել կարևոր է կանխատեսելի և հավասար պայմանների առկայությունը։ Եթե ձևավորվում է հանրային ընկալում, որ վերահսկողական կամ վարչարարական գործիքները կարող են կիրառվել նաև քաղաքական համատեքստում, ապա բիզնես միջավայրի նկատմամբ վստահությունը նվազում է։Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության շուրջ առաջացող հակասությունները նույնպես նույնպես կարելի է դիտարկել այս դաշտում, երբ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվում են իրավական կամ վարչական գործողություններ մեկ անձի ու նրա գլխավորած քաղաքական ուժի քմահաճույքը սպասարկելու «հենքով»։ Ու դա է պատճառը, որ մի շարք դեպքերում անգամ ընտրված մի շարք համայնքապետերի նկատմամբ հատուկ գործեր են հարուցվում, որպեսզի նրանք չկարողանան պաշտոնավարել։ Ավելին, հետո ամեն ինչ արվում է, որ նոր ընտրություններ անցկացվեն: Ընդ որում, այս ամենն արվում է դարձյալ անթաքույց, ինչպես, օրինակ՝ վերջերս հայտարարվեց Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, երբ այնտեղ վերջերս է ժողովուրդը մերժել ՔՊ-ին ու ձևավորել իր իշխանությունը:Ինչպես արդեն նշեցինք, անձնական վրեժխնդրության տրամաբանության ամենավտանգավոր հետևանքը, սակայն, վերաբերում է ոչ թե առանձին քաղաքական գործիչներին, այլ ամբողջ իրավապահ համակարգին։ Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի գերակայության ապահովումն է։ Եթե հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի պատկերացում, որ այդ կառույցները ներգրավված են քաղաքական պայքարում կամ ենթարկվում են քաղաքական ազդեցությունների, ապա վտանգվում է հենց պետականության հիմքերից մեկը։ Իրավապահ համակարգի հեղինակությունը կառուցվում է բացառապես նրա անկախության և անաչառության վրա։ Այդ հեղինակության կորուստը վերականգնելը չափազանց բարդ գործընթաց է։Ժողովրդավարական երկրների փորձը ցույց է տալիս, որ կայացած պետական համակարգերում իշխանությունների և դատական իշխանության միջև առկա է իրական հակակշիռների մեխանիզմ։ Անկախ դատարանները անհրաժեշտության դեպքում կարող են գործադիր իշխանության որոշումները ճանաչել հակասահմանադրական կամ հակաօրինական, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են առաջնորդվել ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ բացառապես օրենքով։ Հենց այդ ինստիտուցիոնալ անկախությունն է, որ կանխում է պետական իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական կենտրոնի շուրջ և ապահովում իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը։Վերջին տարիներին միջազգային մի շարք կառույցներ իրենց զեկույցներում անդրադարձել են Հայաստանում դատական համակարգի, իրավապահ մարմինների անկախության, դատաիրավական բարեփոխումների և ինստիտուցիոնալ կայունության հետ կապված հարցերին՝ ընդգծելով, որ այդ ոլորտներում շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը մնում է արդիական։ Սակայն բարեփոխումների անվան տակ մենք տեսնում ենք հետընթաց, երբ իրավապահ համակարգը դարձել է վրեժխնդրության իրականացման գործիք։Քաղաքականության մեջ անձնական վիրավորանքների գերակայությունը վտանգավոր է նաև հասարակական հոգեբանության տեսանկյունից։ Երբ իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում է ատելության, թշնամանքի, ոչնչացման «գաղափարահենքով», այդ մթնոլորտը փոխանցվում է նաև հասարակությանը։ Քաղաքացիները սկսում են միմյանց ընկալել ոչ թե որպես քաղաքական տարբեր հայացքներ ունեցող համաքաղաքացիներ, այլ որպես հակառակ ճամբարների ներկայացուցիչներ։ Այդպիսի բևեռացումը թուլացնում է ազգային համերաշխությունը և սահմանափակում քաղաքական երկխոսության հնարավորությունները։Կարևոր է հաշվի առնել, որ պետական ինստիտուտների արդյունավետությունը կախված է ոչ միայն օրենքներից, այլև քաղաքական մշակույթից։ Եթե քաղաքական մշակույթում գերակշռում է մրցակցի ոչնչացման, վրեժ լուծելու կամ ցանկացած գնով, նույնիսկ ամենաանօրինական ճանապարհով իշխանությունը պահպանելու տրամաբանությունը, ապա նույնիսկ ամենակատարյալ իրավական համակարգը դժվարությամբ կարող է ապահովել ժողովրդավարական կայունություն։ Պատահական չէ, որ այն հասարակություններում, որտեղ ընդունված է իշխանության խաղաղ փոխանցումը, քաղաքական հակառակորդի լեգիտիմության ճանաչումը և ինստիտուտների նկատմամբ հարգանքը, պետությունն ավելի դիմացկուն է ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։



Լրահոս

2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)
Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր
«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ
Կարևոր
Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան
Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր
Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել
10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան
Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ