Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին


Միացյալ Թագավորության կառավարությունը համաձայնության է եկել Եվրամիության իշխանությունների հետ՝ Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրին միանալու վերաբերյալ։

 


Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ, որը հաղորդում է ՏԱՍՍ-ը, նշված է. «Այս ծրագրի շնորհիվ բրիտանական պաշտպանական ընկերությունները հնարավորություն կստանան մասնակցելու այս վարկի հաշվին ֆինանսավորվող պայմանագրերի ստացման տենդերներին, ինչը հասանելիություն կբացի մի քանի միլիարդ եվրոյի պոտենցիալ ներդրումների համար, կապահովի որակյալ աշխատատեղերի պահպանումը ողջ երկրում և կամրապնդի աշխարհում առաջատար դիրքեր ունեցող Մեծ Բրիտանիայի ռազմարդյունաբերական բազան։ Մեծ Բրիտանիայի ներդրումը նախաձեռնության մեջ համամասնական կլինի այն պայմանագրերի արժեքին, որոնք բաժին կհասնեն բրիտանական արտադրողներին»։

 


Այս հայտարարությունը հրապարակվել է Փարիզում ընթացող «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մասնակցության ֆոնին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ ընդգծել է, որ դա Ուկրաինային հնարավորություն կտա օգտվել ռազմական մատակարարների ավելի լայն ընտրությունից։

 


ԵՄ-ի կողմից 2026-2027 թվականների համար նախատեսված Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման 90 միլիարդ եվրոյի ծրագիրը հաստատվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ միջոցներից 30 միլիարդ եվրոն ուղղվելու է Կիևի բյուջետային կարիքներին, իսկ 60 միլիարդ եվրոն՝ ռազմական ծախսերին։ Նշված ծրագիրը ընդունվել է Եվրահանձնաժողովի այն ձախողված պլանի փոխարեն, որով առաջարկվում էր Կիևի ռազմական կարիքները ֆինանսավորելու նպատակով բռնագրավել Եվրոպայում սառեցված ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները։ Այս 90 միլիարդ եվրոն հայթայթվելու է համաեվրոպական փոխառության միջոցով, որի սպասարկումն ու մարումը կատարելու են ԵՄ անդամ երկրները։ Կիևին այս գումարը տրամադրվելու է անհատույց՝ այն պայմանով, որ նա պետք է փոխհատուցի դրանք, եթե Ռուսաստանը ամբողջ ծավալով վճարի ռեպարացիաները։

 


Նախկինում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենյեն պարզաբանել էր, որ Բրյուսելի կողմից մշակված Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման ծրագրում առկա է «գնիր եվրոպականը» հոդվածը։ Այս դրույթի համաձայն՝ Ուկրաինան պարտավոր է այդ միջոցներով սպառազինության գնման բոլոր պայմանագրերը ներկայացնել Եվրահանձնաժողովի հաստատմանը։ Միայն այն դեպքում, երբ Կիևին անհրաժեշտ զինատեսակները կամ դրանց համապատասխան փոխարինիչները բացակայում են Եվրոպայում, Եվրահանձնաժողովը կարող է թույլատրել Ուկրաինային դրանք պատվիրել այլ երկրների մատակարարներից։

Լրահոս

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին
Կարևոր
Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»
Կարևոր
Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին
Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը
Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում
Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են
ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել
Մասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը
Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես
Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը
Կարևոր
Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար
Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ
Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)
Բաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ)
Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում

Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են

ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել

Մասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը

Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են

Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես

Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը

Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը

ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցությունները

Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ

Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել

Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը

Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են

Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է

Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն