Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այս օրերին ինտենսիվ քննարկվում է, թե ով այլևս նախարար չի լինի, ով կդառնա նախարարական «բաղձալի» աթոռի տեր, ով կվերցնի պատգամավորական մանդատը, ով «խաղից դուրս» կմնա և այլն: Նախորդ համարում ներկայացրել էինք նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի մանրամասները:


Իսկ ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու կառավարությունը: Նախ՝ նշենք, որ, ըստ ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:


Սա նշանակում է, որ օգոստոսի 3-ին կնշանակվի վարչապետ: Ճիշտ է, Սահմանադրությամբ նախատեսված է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, սակայն կարծում ենք՝ այդ գործընթացը կտևի առավելագույնը 2-3 օր:


«Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան»,-գրված է Սահմանադրության մեջ:


Հաշվի առնելով նախկին փորձը, որ գործող նախագահը վարչապետի կողմից առաջարկ ստանալուն պես րոպեների ընթացքում ստորագրում է համապատասխան հրամանագրերը, ապա պետք է ենթադրել, որ կառավարությունը ձևավորված կլինի առավելագույնը մինչև օգոստոսի 8-ը: Ըստ Սահմանադրության, կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:


Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դժվար է ասել՝ ինչ ժամկետներում կներկայացվի կառավարության ծրագիրը, արդյո՞ք կսպասեն մինչև քսանօրյա ժամկետը:


Եթե այդպես լինի, ապա կստացվի, որ կառավարության ծրագրի քննարկումները տեղի կունենան օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել են
Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը
Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP-ի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան
ԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան
Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ Փաշինյան
Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան
NVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմ
Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը
Վենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցից
Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը
ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»