Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն այլևս՝ առանց դիմակի. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․


Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։ «Մտահոգությունը ո՞րն է»,— բառացիորեն ասաց նա՝ հավելելով.


«Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի՞ մասին է»։ Իբր գաղափար էլ չունի, թե խոսքն ինչի մասին է։ Ըստ նրա, ամենակարևորն այն է, որ Հայաստանի վրայով «գնացքները պետք է գնան-գան, ավտոմեքենաները՝ անցնեն, պետք է իրականացվի էլեկտրաէներգիայի տարանցում, հնարավոր լինեն գազամուղներ, նավթամուղներ, խողովակաշարեր և մալուխներ»։ Փաշինյանի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է րոպե առաջ սկսել աշխատանքները, և ինքն էլ (իմա՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան և Ադրբեջանը) հույս ունի, որ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կսկսվեն նախագծի իրականացման աշխատանքները։


Սակայն ավելի ուշագրավ էր մեկ այլ հայտարարություն։ Բացի Իրանի նկատմամբ դրսևորված արհամարհական վերաբերմունքից, Փաշինյանի խոսքում հնչեց նաև սպառնալից ակնարկ՝ ըստ էության շանտաժ. Իրանից դեպի Սև ծով Հայաստանի տարածքով հաղորդակցության ուղին, նրա ներկայացմամբ, հնարավոր կլինի բացել միայն ԹՐԻՓՓ նախագծի իրականացման դեպքում. «ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ մենք կբացենք Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղային կապը։ Թրիփփը գլոբալ նախագիծ է և գնալով հասկանալի է դառնում, որ այդ նախագծի արժեքը և նշանակությունը մեծանում է»։ Իսկ վերջում Փաշինյանը դաս տվեց Իրանի ղեկավարությանը. մեծամտորեն հայտարարեց, թե ԹՐԻՓՓ նախագիծը (որի գործածական հոմանիշներն են, չմոռանանք, «Թրամփի ուղի»-ն ու «Զանգեզուրի միջանցքը») բխում է Իրանի շահերից։


Ի՞նչ պետք է եզրակացնենք այս ամենից։ Փաշինյանն այնքան խորապես է կախված ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Թուրքիայից և Ադրբեջանից, որ նախընտրում է չտեսնելու տալ Իրան-ԱՄՆ ընթացիկ պատերազմը, չի ցանկանում հաշվի նստել իր անմիջական հարևան գերտերության շահերի հետ, չի ուզում լսել հենց նույն օրը Իրանում հողին հանձնված առաջնորդի գերեզմանի մոտ հավաքված միլիոնավոր իրանցիների կատաղի որոտը՝ «Մահ Թրամփին» և «Մահ ԱՄՆ-ին» կարգախոսները։ «Մտահոգությունը ո՞րն է»,— քմծիծաղ է տալիս նա՝ անտեսելով նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի ընդամենը մեկ օր առաջ հնչեցրած միանգամայն հստակ նախազգուշացումը Իրանի սահմանակից բոլոր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, իրենց տարածքում ԱՄՆ-ի ռազմական ներկայություն թույլ չտալու վերաբերյալ։


Հակառակ դեպքում, ընդգծել էր նա, կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Պարսից ծոցի այն երկրների հետ, որոնք ենթարկվեցին Իրանի հարվածներին, մինչդեռ ԱՄՆ-ն չկարողացավ պաշտպանել նրանց։ Այս ամենը Փաշինյանին չի հուզում։ Նրա համար առաջնային է, որ իրեն հովանավորող Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վրայով միանան ու դրանով բավարարեն նաև ԱՄՆ-ի և արևմուտքի հակաիրանական և հակառուսական աշխարհառազմավարական նպատակները։ Իսկ մեր բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից, նրա բացարձակ արհամարհանքը Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ։ Հայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն։ Այլևս՝ առանց դիմակի։

Լրահոս

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը