Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրանցի երգչուհին դատապարտվել է 74 մտրшկի հարվшծի՝ առանց հիջաբի երգելու համար



Իրանցի երգչուհի Պարաստու Ահմադին և նրա պրոդյուսերական թիմի ութ անդամները, այդ թվում՝ երաժիշտներ, դատապարտվել են 74 մտրակի հարվածի՝ 2024 թվականին Ահմադիի YouTube-յան ալիքով ուղիղ հեռարձակմամբ առանց հիջաբի համերգ կազմակերպելու և ելույթ ունենալու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ 

Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ Ղոմ նահանգի քրեական դատարանը նրանց նկատմամբ նաև սահմանել է երկրից դուրս գալու և գեղարվեստական գործունեությամբ զբաղվելու երկամյա արգելք։ Մեղադրանքները վերաբերում են հանրային պարկեշտությունը վիրավորելուն՝ առցանց «գռեհիկ և անբարոյական բովանդակություն» ստեղծելու և հրապարակելու միջոցով։

Չնայած Իրանի դատական համակարգի պաշտոնական լրատվական գործակալությունը դեռևս չի հրապարակել որոշման մասին տեղեկատվություն, փաստաթղթերը ուսումնասիրած իրավապաշտպան խմբերն ու փաստաբանները նշել են, որ այս գործը տեղավորվում է ռեժիմին հրապարակավ հակառակվող արվեստագետների դեմ իրականացվող ձերբակալությունների և դատական գործընթացների ավելի լայն օրինաչափության մեջ, որը նպատակ ունի զսպել մշակութային այլախոհությունը։

2024 թվականի դեկտեմբերին 29-ամյա երգչուհին ուղիղ եթերում կատարել էր «Az Khoone Javanane Vatan» («Հայրենիքի երիտասարդության արյունից») հայրենասիրական երգը՝ առանց հիջաբի։ Ելույթը արագորեն տարածվել էր համացանցում և դարձել վիրուսային։ Դրանից կարճ ժամանակ անց նա և մի քանի երաժիշտներ ժամանակավորապես կալանավորվել էին, սակայն հետագայում ազատ էին արձակվել։ Ավելի ուշ իշխանությունները պաշտոնական գործ էին հարուցել տեսանյութի հրապարակման կապակցությամբ, որը մինչ այժմ YouTube-ում հավաքել է միլիոնավոր դիտումներ։

ԱՄՆ-ում գործող «Իրանում Մարդու իրավունքների կենտրոն»-ի տնօրեն Բահար Ղանդեհարին նշել է, որ Ահմադիի 74 մտրակի դատավճիռը ևս մեկ վկայություն է այն մասին, որ Իրանում մարդու իրավունքների իրավիճակը չի փոխվել՝ չնայած իշխանությունների միջազգային PR ջանքերին։ Նրա խոսքով, արվեստագետների նկատմամբ հետապնդումները բացահայտում են «ռեժիմի քարոզչության և իրականության միջև եղած անջրպետը»։

Իրավապաշտպան Մոեյն Խազաելին՝ «Դադբան» իրանցի ակտիվիստների իրավաբանական խորհրդատվական կենտրոնից, նշել է, որ դատավճիռը իրավական հիմքեր չունի։ Նրա խոսքով, կանանց երգելը, ստեղծագործությունների տարածումը Իրանի քրեական օրենսդրությամբ չեն քրեականացվում, հետևաբար նման գործունեությունը չի կարող դասվել «անպարկեշտ բովանդակության արտադրություն կամ տարածում» ձևակերպման տակ։

Նա հավելել է նաև, որ մտրակի կիրառումը արվեստագետների, քաղաքացիական ակտիվիստների և այլ քաղաքացիների նկատմամբ ոչ միայն ներքին իրավական խնդիր է, այլ նաև լուրջ հարցեր է բարձրացնում Իրանի միջազգային պարտավորությունների վերաբերյալ՝ կապված խոշտանգումների արգելքի և մարդկային արժանապատվության պաշտպանության հետ։ Նրա խոսքով, մարդու իրավունքների բազմաթիվ կազմակերպություններ մտրակը համարում են ոչ թե օրինական պատիժ, այլ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի ձև։

Իրանցի արվեստագետների շրջանում այս որոշումը, թեև անսպասելի չէր, սակայն խորացրել է մշակութային ճնշումների սրման մտահոգությունները։

Իրանա-բրիտանական դերասանուհի Նազանին Բոնիադին նշել է, որ Պարաստու Ահմադիին մտրակի դատապարտելը առանց հիջաբի երգելու համար հիշեցում է, որ չնայած քաղաքական հայտարարություններին, Իսլամական Հանրապետության ճնշման մեխանիզմը մնում է անփոփոխ։ Նրա խոսքով, այն ռեժիմի հետ համակերպվելը, որը հետապնդում է կանանց իրենց ձայնի համար և սպանում քաղաքացիներին իրավունքներ պահանջելու համար, միայն խրախուսում է բռնաճնշումների շարունակությունը։

Իրանցի դերասանուհի Սեթարե Մալեքին, որը ստիպված է եղել արտաքսվել Իրանից Մոհամմադ Ռասուլոֆի «Օսկար»-ի առաջադրված «Սուրբ թզի սերմը» ֆիլմում նկարահանվելուց հետո, ասել է, որ Ահմադիի ելույթը իր վրա ուժեղ հուզական ազդեցություն է ունեցել։ Նա նշել է, որ տեսանյութը դիտելիս կրկին զգացել է դիմադրության ոգին և հպարտություն արտիստի հանդեպ, ով գիտակցելով բոլոր հետևանքները՝ չի հրաժարվել իր իրավունքներից՝ երգելու և լսելի լինելու։

Նրա խոսքով, Իրանի կանանց պայքարը շարունակական է, և յուրաքանչյուր նման դեպք հիշեցում է հույսի ու դիմադրության մասին՝ չնայած երկար ճանապարհին, որը դեռ պետք է անցնել։


Լրահոս

Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ Ղազարյան
Փաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան
Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին
ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով
Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանին
Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան
Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ Մանուկյան
Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում»
Կարևոր
«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով
Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ Վարդանյան
Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ Աբրահամյան
Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան
176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում
«ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են
«Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան
Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան
Գալստյան․ Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել
Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա
Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է
ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է

Լրացուցիչ նորություններ

...

Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում

Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են

ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել

Մասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը

Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են

Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես

Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը

Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը

ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցությունները

Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ

Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել

Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը

Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են

Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է

Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն