Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում. ՀՀ դատախազությունը ԿԸՀ-ից թույլտվություն է խնդրում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ վարույթներ սկսելու համարՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի պարագայում խոսքը նոր քրեական հետապնդման մասին է։ Սակայն, թե ինչ հիմքերով է դատախազությունը դիմել ԿԸՀ, առայժմ հայտնի չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն բացահայտում միջնորդության բովանդակությունը, իսկ դատախազությունից հրաժարվում են մանրամասներ ներկայացնել։

Ստեղծված իրավիճակը քաղաքական շրջանակներում նոր քննարկումների առիթ է դարձել։ Ընդդիմադիր գործիչները և նրանց աջակիցները մտահոգություն են հայտնում, որ քաղաքական պայքարը աստիճանաբար տեղափոխվում է իրավապահ համակարգի դաշտ։Հատկանշական է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Թեև վարչապետը չէր ներկայացրել կոնկրետ գործերի կամ իրավական հիմքերի վերաբերյալ մանրամասներ, բայց դա այս դեպքում էական էլ չէ։«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության կողմից որպես հիմնական քաղաքական հակակշիռ դիտարկվող ազդեցիկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրավապահ մարմինները կարող են հերթականությամբ նախաձեռնել նոր վարույթներ՝ կարևոր չէ, թե ինչ հիմքով կամ հիմնավորվածությամբ։ Իշխանությունը մտադիր չէ հրաժարվել իր հրապարակային քաղաքական օրակարգից։Ընդդիմադիր շրջանակներում այս զարգացումները գնահատվում են որպես քաղաքական ճնշումների հնարավոր նոր փուլ՝ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Նրանց համոզմամբ՝ իրավապահ համակարգի միջոցով ընդդիմության առանցքային դերակատարների նկատմամբ գործողությունները կարող են էական ազդեցություն ունենալ հետընտրական քաղաքական գործընթացների չեզոքացման վրա։Թե ինչ որոշում կկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչ իրավական հիմնավորումներ են ներկայացվել դատախազության միջնորդություններում, պարզ կդառնա առաջիկայում։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հետընտրական քաղաքական պայքարը մտնում է նոր և լարված փուլ, և Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կանի այնպես, ինչպես կցանկանա Փաշինյանը»։


Լրահոս

Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը