Շվեյցարիան ուժեղացնում է անվտանգությունը G7-ի գագաթնաժողովից առաջ
Շվեյցարիայի կառավարությունը որոշել է շուրջ 4 հազար զինծառայող տեղակայել Ֆրանսիայի հետ սահմանին՝ G7-ի առաջիկա գագաթնաժողովի անվտանգության ապահովման նպատակով։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են օդային տարածքի վերահսկման, սահմանային հսկողության և ենթակառուցվածքների պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ, հայտնում է Reuters-ը։








