Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանին, որը վերջին ամիսներին դարձել է հանրային քննարկումների առարկա։ Թեև ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար հերքում է դպրոցների փակման մասին շրջանառվող տեղեկությունները՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն, ոլորտի մասնագետներն ու Ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչները շարունակում են մտահոգություններ հայտնել ծրագրի հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Ուշագրավ է, որ հենց նախարարության հրամանով կազմված ցանկում ընդգրկված են հանրապետության տարբեր մարզերի 232 դպրոցներ, որոնք նախատեսվում է ներառել կրթական ցանցի վերակազմակերպման և, պաշտոնական ձևակերպմամբ՝ կրթական պայմանների «բարելավման» գործընթացում։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է մարզային պատկերը և պարզել, թե որ մարզերում են ամենաշատ դպրոցները հայտնվել ցանկում, ըստ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանի:

Այսպես՝ Արագածոտնի մարզում՝ 24 դպրոց՝ այդ թվում՝ գ. Սարալանջի հիմնական դպրոց, գ. Կայքի միջնակարգ դպրոց, գ. Դաշտադեմի Գ. Բաղդասարյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Վերին Սասնաշենի Մ. Մանուկյանի անվ. հիմնական դպրոց, գ. Վերին Բազմաբերդի հիմնական դպրոց, գ. Դիանի հիմնական դպրոց, գ. Միրաքի հիմնական դպրոց, գ. Շենկանիի հիմնական դպրոց, գ. Սադունցի Ս. Մուրադովի անվ. հիմնական դպրոց, Կանիաշիրի հիմնական դպրոց, գ. Ջամշլուի հիմնական դպրոց, գ. Ավշենի Մաքսիմ Խամոյանի անվ. հիմնական դպրոց, գ. Սիփանի միջնակարգ դպրոց, գ. Միջնատունի հիմնական դպրոց, գ. Ցամաքասարի հիմնական դպրոց, Նոր Արթիկի Ս. Արսենյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Սուսերի միջնակարգ դպրոց, գ. Օշականի Փ. Բաբկենյանի անվ. հիմնական դպրոց, գ. Արայի հիմնական դպրոց, գ. Ոսկեթասի միջնակարգ դպրոց, գ. Զովասարի միջնակարգ դպրոց, գ. Ձորագլխի Յու. Հովհաննիսյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Չքնաղի հիմնական դպրոց, գ. Թթուջրի հիմնական դպրոց։

Արարատի մարզում՝ 4 դպրոց՝ գ. Տիգրանաշենի Պարույր Սևակի անվ. հիմնական դպրոց, գ. Լանջառի հիմնական դպրոց, գ. Ազատաշենի հիմնական դպրոց, գ. Արևաբույրի Հ. Թադևոսյանի անվ. միջնակարգ դպրոց։

Արմավիրի մարզում՝ 7 դպրոց՝ գ. Հուշակերտի միջնակարգ դպրոց, գ. Բագարանի միջնակարգ դպրոց, գ. Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Կողբավան, գ. Տալվորիկի հիմնական դպրոց, գ. Բերքաշատի միջնակարգ դպրոց, գ. Լեռնամերձի հիմնական դպրոց։

Գեղարքունիքի մարզում՝ 15 դպրոց՝ գ. Գետիկի միջնակարգ դպրոց, գ. Կալավանի միջնակարգ դպրոց, գ. Անտառամեջի միջնակարգ դպրոց, գ. Կութի միջնակարգ դպրոց, գ. Ազատի հիմնական դպրոց, գ. Նորաբակի միջնակարգ դպրոց, գ. Ջաղացաձորի միջնակարգ դպրոց, գ. Գեղամաբակի հիմնական դպրոց, գ. Կուտականի միջնակարգ դպրոց, գ. Տրետուքի միջնակարգ դպրոց, գ. Փամբակի միջնակարգ դպրոց, գ. Ծովինարի տարրական դպրոց, գ. Լճավանի միջնակարգ դպրոց, գ. Ախպրաձորի միջնակարգ դպրոց, գ. Ավազանի հիմնական դպրոց։

Լոռու մարզում՝ 47 դպրոց՝ գ. Խնկոյանի հիմնական դպրոց, գ. Սարալանջի հիմնական դպրոց, գ. Քարկոփի միջնակարգ դպրոց, գ. Կարմիր Աղեգու հիմնական դպրոց, գ. Ծաթերի հիմնական դպրոց, գ. Մղարթի հիմնական դպրոց, գ. Արդվու հիմնական դպրոց, գ. Այգեհատի հիմնական դպրոց, գ. Նեղոցի հիմնական դպրոց, գ. Ահնիձորի հիմնական դպրոց, գ. Շամուտի հիմնական դպրոց, գ. Աթանի հիմնական դպրոց, գ. Դաշտադեմի միջնակարգ դպրոց, գ. Կաճաճկուտի հիմնական դպրոց, գ. Ձորագետի հիմնական դպրոց, գ. Մարցի միջնակարգ դպրոց, գ. Փամբակի հիմնական դպրոց, գ. Բազումի Մարշալ Բաղրամյանի անվ. թիվ 26 հիմնական դպրոց, գ. Ազնվաձորի միջնակարգ դպրոց, գ. Պետրովկայի հիմնական դպրոց, գ. Ձորամուտի միջնակարգ դպրոց, գ. Լոռի Բերդի հիմնական դպրոց, գ. Ձյունաշողի միջնակարգ դպրոց, գ. Բլագոդարնոյեի հիմնական դպրոց, գ. Չկալովի հիմնական դպրոց, գ. Պուշկինոյի հիմնական դպրոց, գ. Շիրակամուտի թիվ 2 հիմնական դպրոց, գ. Գեղասարի միջնակարգ դպրոց, գ. Քարաձորի հիմնական դպրոց, գ. Նոր Խաչակապի միջնակարգ դպրոց, գ. Բովաձորի հիմնական դպրոց, գ. Արմանիսի հիմնական դպրոց, գ. Ուրատասարի հիմնական դպրոց, գ. Ամրակիցի միջնակարգ դպրոց, գ. Շենավանի հիմնական դպրոց, գ. Անտառամուտի հիմնական դպրոց, գ. Վահագնաձորի հիմնական դպրոց, գ. Եղեգնուտի միջնակարգ դպրոց, գ. Կողեսի հիմնական դպրոց, գ. Յաղդանի հիմնական դպրոց, գ. Հոգաբարձու Ա. Ղուկասյանի անվ. միջնակարգ դպրոց, ք. Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոց, ք. Ալավերդու Մ. Թանդիլյանի անվ. թիվ 10 հիմնական դպրոց, ք. Ալավերդու Կ. Դոլինյանի անվ. N 11 միջնակարգ դպրոց, գ. Ձորագյուղի հիմնական դպրոց, գ. Արջուտի միջնակարգ դպրոց, գ. Ծաղկաշատի հիմնական դպրոց։

Կոտայքի մարզում՝ 9 դպրոց՝ գ. Հատիսի Վ. Վարդանյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Սևաբերդի միջնակարգ դպրոց, գ. Հացավանի Հ. Մանուկյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Ողջաբերդի միջնակարգ դպրոց, գ. Թեղենիքի Վ. Ջինիշյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Սարալանջի հիմնական դպրոց, գ. Փյունիկի միջնակարգ դպրոց, գ. Գեղարդի միջնակարգ դպրոց։

Շիրակի մարզում՝ 48 դպրոց՝ Փոքրաշենի միջնակարգ դպրոց, Հովիտունի միջնակարգ դպրոց, Լուսակերտի միջնակարգ դպրոց, Հովտաշենի հիմնական դպրոց, Տուֆաշենի միջնակարգ դպրոց, Հայկասարի հիմնական դպրոց, Բանդիվանի միջնակարգ դպրոց, Հովտունի տարրական դպրոց, Ողջիի Առուստամյանի անվ. միջնակարգ դպրոց, Մեղրաշատի միջնակարգ դպրոց, Աղինի միջնակարգ դպրոց, Հայկաձորի միջնակարգ դպրոց, Սարակապի միջնակարգ դպրոց, Սարագյուղի հիմնական դպրոց, Թավշուտի միջնակարգ դպրոց, Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց, Գուսանագյուղի միջնակարգ դպրոց, Գետքի միջնակարգ դպրոց, Բայանդուրի միջնակարգ դպրոց, Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց, Լեռնուտի միջնակարգ դպրոց, Կրաշենի հիմնական դպրոց, Ջաջուռ կայարանի տարրական դպրոց, Հարթաշենի հիմնական դպրոց, Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց, Ձորաշենի միջնակարգ դպրոց, Կաքավասարի տարրական դպրոց, Հովիտի միջնակարգ դպրոց, Նոր Ախուրյանի հիմնական դպրոց, Զորակերտի միջնակարգ դպրոց, Ալվարի միջնակարգ դպրոց, Արդենիսի հիմնական դպրոց, Զարիշատի հիմնական դպրոց, Գառնառիճի միջնակարգ դպրոց, Ծաղկուտի միջնակարգ դպրոց, Շաղիկի հիմնական դպրոց, Գետաշենի միջնակարգ դպրոց, Հողմիկի միջնակարգ դպրոց, ք. Գյումրու թիվ 43 հիմնական դպրոց, Ջրաձորի միջնակարգ դպրոց, Կարմրավանի հիմնական դպրոց, Զույգաղբյուրի միջնակարգ դպրոց, Արփենիի միջնակարգ դպրոց, Գոգհովիտի միջնակարգ դպրոց, Անիպեմզայի միջնակարգ դպրոց, Անի կայարանի միջնակարգ դպրոց, Սիզավետի միջնակարգ դպրոց, Աղվորիկի հիմնական դպրոց։

Սյունիքի մարզում՝ 48 դպրոց՝ գ. Վարդավանքի միջնակարգ դպրոց, գ. Եղեգի միջնակարգ դպրոց, գ. Դավիթբեկի միջնակարգ դպրոց, գ. Աղվանիի հիմնական դպրոց, գ. Տանձավերի միջնակարգ դպրոց, գ. Վերին Խոտանանի միջնակարգ դպրոց, գ. Օխտարի միջնակարգ դպրոց, գ. Տավրուսի միջնակարգ դպրոց, գ. Ագարակի հիմնական դպրոց, գ. Ճակատենի հիմնական դպրոց, գ. Ներքին Հանդի հիմնական դպրոց, գ. Շիկահողի միջնակարգ դպրոց, գ. Ծղուկի միջնակարգ դպրոց, գ. Սպանդարյանի միջնակարգ դպրոց, գ. Թասիկի հիմնական դպրոց, գ. Սալվարդի հիմնական դպրոց, գ. Արևիսի հիմնական դպրոց, գ. Հացավանի միջնակարգ դպրոց, գ. Շենաթաղի հիմնական դպրոց, գ. Լորի միջնակարգ դպրոց, գ. Որոտանի հիմնական դպրոց, գ. Լծենի հիմնական դպրոց, գ. Շամբի միջնակարգ դպրոց, գ. Մուցքի հիմնական դպրոց, գ. Բալաքի տարրական դպրոց, գ. Աղիտուի հիմնական դպրոց, գ. Բնունիսի հիմնական դպրոց, գ. Տոլորսի միջնակարգ դպրոց, գ. Սոֆլուի հիմնական դպրոց, գ. Տորունիքի հիմնական դպրոց, ք. Դաստակերտի միջնակարգ դպրոց, գ. Սվարանցի միջնակարգ դպրոց, գ. Տանձատափի հիմնական դպրոց, գ. Շուռնուխի միջնակարգ դպրոց, գ. Բարձրավանի միջնակարգ դպրոց, գ. Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց, գ. Արավուսի տարրական դպրոց, գ. Վաղատուրի միջնակարգ դպրոց, գ. Խոզնավարի միջնակարգ դպրոց, գ. Գեղիի միջնակարգ դպրոց, ք. Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոց, գ. Լեռնաձորի հիմնական դպրոց, ք. Քաջարանի թիվ 6 հիմնական դպրոց, գ. Վարդանիձորի միջնակարգ դպրոց, գ. Լիճքի միջնակարգ դպրոց, գ. Ալվանքի միջնակարգ դպրոց, գ. Նռնաձորի միջնակարգ դպրոց, գ. Կարճևանի հիմնական դպրոց։

Վայոց Ձորի մարզ՝ 16 դպրոց՝ գ. Հորբատեղի հիմնական դպրոց, գ. Հորսի հիմնական դպրոց, գ. Սալիի հիմնական դպրոց, գ. Թառաթումբի միջնակարգ դպրոց, գ. Աղնջաձորի միջնակարգ դպրոց, գ. Մոզրովի հիմնական դպրոց, գ. Բարձրունու միջնակարգ դպրոց, գ. Սերսի հիմնական դպրոց, գ. Ազատեկի միջնակարգ դպրոց, գ. Սարավանի հիմնական դպրոց, գ. Արտավանի միջնակարգ դպրոց, գ. Արինի միջնակարգ դպրոց, գ. Վարդահովիտի հիմնական դպրոց, գ. Հերմոնի հիմնական դպրոց, գ. Կարմրաշենի միջնակարգ դպրոց, գ. Զեդեայի հիմնական դպրոց։

Տավուշի մարզ՝ 14 դպրոց՝ գ. Ակնաղբյուրի հիմնական դպրոց, գ. Լճկաձորի հիմնական դպրոց, գ. Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց, գ. Բարեկամավանի միջնակարգ դպրոց, գ. Դեղձավանի հիմնական դպրոց, գ. Արծվաբերդի թիվ 2 հիմնական դպրոց, գ. Խաչարձանի միջնակարգ դպրոց, գ. Չինարի միջնակարգ դպրոց, գ. Աճարկուտի հիմնական դպրոց, գ. Չինչինի միջնակարգ դպրոց, գ. Իծաքարի հիմնական դպրոց, գ. Գոշի թիվ 2 հիմնական դպրոց, գ. Ջուջևանի միջնակարգ դպրոց, գ. Լուսահովիտի հիմնական դպրոց։

Հատկանշական է նաև, որ ցանկում ընդգրկված մարզերի զգալի մասը տարիներ շարունակ բախվում է բնակչության արտահոսքի, սահմանային անվտանգության, աշխատատեղերի պակասի և ժողովրդագրական խնդիրների հետ։ Այդ պատճառով կրթության ոլորտի մի շարք փորձագետներ մտավախություն են հայտնում, որ դպրոցների հնարավոր միավորումը կամ աշակերտների տեղափոխումը հարևան բնակավայրեր կարող է լրացուցիչ հարված հասցնել փոքր համայնքների կենսունակությանը։ Իշխանությունները, սակայն, շարունակում են պնդել, որ խոսքը ոչ թե դպրոցների փակման, այլ կրթության որակի բարձրացման և ավելի արդյունավետ կրթական միջավայր ստեղծելու մասին է։ Թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, հատկապես այն պայմաններում, երբ ցանկում ընդգրկված դպրոցների զգալի մասը գտնվում է գյուղական և սահմանամերձ համայնքներում, որտեղ դպրոցը հաճախ ոչ միայն կրթական, այլև համայնքի գոյությունն ապահովող կարևորագույն օղակներից մեկն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում
ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին
Հայտնի է 1/16 եզրափակչի առաջին զույգը․ ԱԱ
Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ
Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Կարևոր
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ)
Կարևոր
ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Կարևոր
Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը
Կարևոր
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Բազաներ տրամադրելու հարցում դաշնակիցների մերժումը հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի իմաստը․ Ռուբիո
Կարևոր
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
Կարևոր
Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց