Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանը վերջնականապես փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները:


Իսկ դրա հետևանքով... բեռնատարներում, Լարսի անցակետում կամ ջերմոցներում ու դաշտերում փչանում ու փչանալու են հարյուրավոր տոննաներով ելակը, լոլիկը, վարունգը, պղպեղը, թառամելու են հարյուր հազարավոր ծաղիկներ, հերթը հասել է կեռասին, ծիրանին: Իսկ այդ ամենի համար վնասը կրել ու կրում են ֆերմերները, հողագործները, ջերմոցատերերը, գյուղացիները, ջերմատներում աշխատողները, որոնք առանց այն էլ՝ ճկռած են վարկերի տակ:


Արդյունքում էլ ավելի է խորանալու աղքատությունը, որն առանց այդ էլ այս ութ տարում խայտառակ ծավալների է հասել: Ի՞նչ է անում կառավարության ու ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Մեծ հաշվով՝ «զելենսկիություն» է անում, կամ էլ, եթե կհիշեք՝ «սահակաշվիլիություն է անում»:


Փաշինյանը զուգահեռ «տեղեկատվական աղմուկ» է ստեղծում. նրա բոլոր այդ ծղրտան ու անընդունելի հայտարարությունների նպատակներն ակնհայտ են. հանրության, արդեն իսկ ռուսական արգելքներից տուժող հազարավոր մարդկանց ուշադրությունը շեղել բուն ու ահագնացող խնդիրներից, շեղել էլ ավելի ահավոր սպառնալիքներից, որոնք օրեցօր շոշափելի են դառնում:  


Բայց շատ արագ պարզվեց, որ Ռուսաստանն ամենևին կատակ չի անում և այլևս մտադիր չէ հանդուրժել Փաշինյանի «եվրոպամետ», զելենսկիախառը և հակառուսական շեղումներն ու զեղումները: Ռուսաստանի նախագահ Պուտինի ու Փաշինյանի՝ դեռևս ապրիլմեկյան հանդիպումից արդեն պարզ էր, որ կան ու կուտակվել են լրջագույն խնդիրներ, որոնց մասին ռուսական կողմը առավել քան պարզորոշ արտահայտվեց:


Փաշինյանն ու ՔՊ-ն ձևացրեցին, թե՝ «անձրև է գալիս»: Հետևություններ չարեցին, ու ոչ միայն նախընտրական մեծ շոու դարձրեցին Ռուսաստանին հակադրվելու նպատակով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնած «Եվրոպական քաղաքական համայնքի» երևանյան հավաքը, այլև գրկաբաց ընդունեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկուն:


Իսկ վերջինս էլ Երևանից թշնամական հայտարարություններ արեց Մոսկվայի հասցեին: Դա, ըստ էության, Կրեմլի համբերության «ցիստեռնի» վերջին կաթիլն էր:


Փաշինյանն էլի փորձեց ձևացնել, թե՝ «անձրև է գալիս»: Սկսեց հեքիաթներ պատմել իր և Պուտինի ջերմ հարաբերությունների, մի 200 անգամ զանգելու ու նման բաների մասին, դիմեց իր «գեղջկական հնարքներին»: Սակայն Ռուսաստանն ընդհանրապես, իսկ Պուտինի վարչակազմը՝ մասնավորապես, «արցունքներին չեն հավատում»:


Մոսկվայից հնչող հայտարարություններն ու դրանց տոնայնությունը սաստկացան: Առանձնապես սուր էին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ձևակերպումները:


Ավելին, արվեցին արտահայտություններ ու բնորոշումներ, որ երբևէ չէին հնչել հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում: Ռուսական իշխանության երկու բարձրաստիճան դեմքեր, Պուտինի թիմի կարևոր դերակատարներ, ըստ էության, դավաճան հռչակեցին Նիկոլ Փաշինյանին (այս դեպքում արդեն հայ-ռուսական հարաբերությունների կտրվածքով): Ի լրումն, Մեդվեդևի և Վոլոդինի, ՌԴ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների կոշտ հայտարարությունները հստակ ընդգծում են մեկ նպատակ, եթե կուզեք՝ մեսիջ. Մոսկվան այրում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ կապող բոլոր կամուրջները՝ ակնհայտ ցույց տալով, որ վերջինիս ու նրա թիմի հետ որևէ համագործակցություն այսուհետ բացառվում է:


Հասկանալի է՝ ոչ Հայաստանի հետ, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության:


Նիկոլ Փաշինյանն արդեն գետնի վրա գործնականում անում է նույնը, ինչ արեց Ուկրաինայում իշխանության եկած Զելենսկին. թշնամանում է Ռուսաստանի հետ: Փաշինյանն անում է նույնը, ինչ ժամանակին արեց հարևան Վրաստանի նախկին ղեկավար Սահակաշվիլին: Ի՞նչ արեցին Սահակաշվիլին, Զելենսկին: Թշնամական քաղաքականություն վարեցին Ռուսաստանի դեմ: Պատերազմ հրահրեցին: Սահակաշվիլին հաշված օրերի ընթացքում պարտվեց՝ իր սիրելի Արևմուտքից ստանալով «բարոյահոգեբանական աջակցություն» և ուրիշ ոչինչ: Զելենսկին շարունակում է պատերազմել, ինչից տուժում է Ուկրաինան ու ուկրաինացի ժողովուրդը. այստեղ Արևմուտքը որոշել է կռվել Ռուսաստանի դեմ… «մինչև վերջին ուկրաինացին»:


Արևել յան Եվրոպայի ամենից խոշոր, լուրջ տնտեսական հնարավորություններ ունեցող Ուկրաինան ուղղակիորեն վարի են տվել ու դեռ տալիս են: Առհասարակ, այս երեքը՝ Փաշինյանը, Սահակաշվիլին ու Զելենսկին, չափից շատ ընդհանրություններ ունեն՝ դրանք չնկատելու համար: Տեսեք. երեքն էլ իշխանության են եկել Արևմուտքի բացահայտ աջակցությամբ (երկուսը՝ ուղղակիորեն «հեղափոխական» ուղով), երեքն էլ դիրքավորվում էին որպես թունդ «հակաթալանչիներ», բայց ոտքովգլխով թաղվել են կամ թաղված են կոռուպցիայի մեջ:


Ամենից էականը. երեքն էլ ժողովրդի գլխին պատերազմ են բերել, տարածքային կորուստներ: Երեքն էլ… «սիրում են ժողովրդին», բայց իրենց պատճառով տուժում է ժողովուրդը, երեքն էլ միշտ մեղադրում են ուրիշներին: Ու հիմա, երբ Փաշինյանը բացահայտ «զելենսկիություն է անում», Ռուսաստանը նույնքան բացահայտ ասում ու հասկացնում է, որ իրենց որոշումը կայացված է ու վերանայման ենթակա չէ. ռուսական իշխանությունները, Կրեմլը այլևս երբեք չեն ցանկանում «գործ ունենալ» Նիկոլ Փաշինյանի հետ, և եթե վերջինս ինչ-որ խարդավանքով պահի վարչապետի աթոռը, միևնույնն է, նրա հետ չեն աշխատելու:


Փաշինյանն ու ՔՊ-ն էլի փորձում են ցույց տալ, թե՝ «անձրև է գալիս», պահ է, կանցնիկգնա, ընտրություններից հետո կկարգավորվի: Դա ոչ միայն հեքիաթ է, այլև ինքնախաբեություն: Բանը բանից անցել է, ու ակնհայտ է. հայռուսական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից:


Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակելու է՝ սոցիալ-տնտեսական կոլապս, գյուղմթեքի, արտադրանքի իրացման հիմնական շուկայից զրկվելուց, մինչև արտագնա աշխատանքի մեկնողների առաջ Ռուսաստանի դռները փակվելը, գազի թանկացումից մինչև Ռուսաստանից փող ստանալու հնարավորությունից զրկվելը և այլն, և այլն:


Այսինքն, Փաշինյանը թունավորեց հայ-ռուսական հարաբերությունները, իսկ դրա ծանրագույն հետևանքների բեռը թողել է չարքաշ ժողովրդի վզին: Տնտեսագետներն ամենօրյա ռեժիմով զգուշացնում են բոլոր այն արհավիրքների մասին, որ այս ամենը բերելու է Հայաստանին: Բայց սա դեռ կարելի է կանգնեցնել:


Վրացիները ուշացումով, բայց, ի վերջո, գլխի ընկան: Մեզ վերջնականապես գլխի ընկնելու համար մնացել է մեկ շաբաթ: Հունիսի 7-ին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է սեղմել իր բաժին «ստոպի» կոճակը՝ իր քվեաթերթիկով: Դրա համար պետք է անպայման գնալ ընտրատեղամաս և քվեարկել, մերժել Փաշինյանին ու նրա բացահայտ սատելիտներին, ընտրել ընդդիմադիր հիմնական ուժերից որևէ մեկին, տեր կանգնել քվեներին՝ թույլ չտալով, որ իշխանությունը կեղծի ժողովրդի կամընտրության արդյունքը:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Գերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին
Կարևոր
«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է
Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին
Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ)
Կարևոր
Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան
Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում
Նոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը»
Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում
Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Starlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջին
«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային
Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք
Հարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքը
Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել
Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան
Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը
HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով

Լրացուցիչ նորություններ

...

Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին