Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի

Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին հայտնվել է բարդ ու հակասական իրավիճակում։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ռեկորդային աճ, մյուս կողմից՝ քաղաքական հարաբերությունների սառեցում, որն արդեն ազդում է երկրի տնտեսության վրա։ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարությունների ֆոնին փորձագետները նշում են, որ Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ ԵԱՏՄ շուկայից։ Միայն 2024 թվականին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը հասել է 12,4 միլիարդ դոլարի, իսկ հայկական արտահանման զգալի մասը շարունակում է ուղղվել հենց ռուսական շուկա։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև էներգետիկ ոլորտը։ Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով, և մասնագետների գնահատմամբ՝ մատակարարումների պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ աճի։ Euromedia24-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը հավելում է՝ Հայաստանի գյուղմթերքի արտադրության շուրջ 98 տոկոսը սպառվում է ռուսական շուկայում։ Խմիչքների և վերամշակված գյուղմթերքի արտահանման մոտ 78 տոկոսը ևս ուղղվում է միայն Ռուսաստան։ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մոտ 38 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, մինչդեռ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 10 տոկոս։ Խոսքը 2025 թվականի տվյալների մասին է։ « Սրան գումարվում են նաև գազի, ատոմակայանի վառելիքի, երկաթուղու և մի շարք ռազմավարական ոլորտների հետ կապված կախվածությունները։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ մաքսային տարածքից, հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Եվրոպական շուկաները չափազանց մրցակցային են, և հայկական ապրանքների համար այնտեղ տեղ զբաղեցնելը հեշտ չի լինելու։ Միաժամանակ կա վտանգ, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման դեպքում հայկական շուկան կհեղեղվի էժան թուրքական գյուղմթերքով։ Այդ պայմաններում հայ գյուղացին կարող է պարզապես չդիմանալ մրցակցությանը, սնանկանալ, կորցնել իր հողերը և կանգնել արտագաղթի առաջ։ Սա կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման, բյուջետային մուտքերի նվազման և սոցիալական ծանր հետևանքների։ Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը հնարավորություն կստանան տնտեսական ազդեցություն տարածել Հայաստանի վրա »,-ասում է Նահապետյանը։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին, զրուցակիցը հիշեցնում է՝ Հայաստանը տեսականորեն ունի վետոյի իրավունք․ «Սակայն, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում, երբ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը, թեև նման ձևակերպում կանոնադրությամբ գոյություն չունի, նույն տրամաբանությամբ ԵԱՏՄ-ում ևս կարող են կիրառվել քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Հայաստանի նկատմամբ։ Ուստի չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումները ավելի մեծանան»,- Միաժամանակ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Փորձագետները չեն բացառում, որ ԵՄ ուղղությամբ հետագա քայլերի դեպքում տնտեսական սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ հարված հասցնելով հայկական արտադրողներին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ եվրոպական շուկային ինտեգրվելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է, քանի որ պահանջում է նոր ստանդարտների ներդրում և արտադրությունների լայնածավալ արդիականացում։ Իսկ մինչ այդ հայկական տնտեսությունը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական շուկայից։ Անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն էլ շեշտում է՝ Հայաստանի ամբողջ առևտրաշրջանառությունը կապված է ԵԱՏՄ-ի հետ, որի հիմնական առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիության հետ աշխատելու փորձը կարելի է համարել ձախողված․ «Եվրամիությունը Հայաստանից ապրանքներ չի գնում։ Ժամանակին որոշ չափով գնում էր տարբեր տեսակի հումք, բայց հիմա այդ հումքի հիմնական գնորդը դարձել է Չինաստանը։ Իսկ եվրոպական շուկան շատ հագեցած ու գերհագեցած է, այնտեղ մրցակցությունը չափազանց մեծ է, ապրանքների մեծ մասն էլ դոտացիոն է, այսինքն՝ պետությունները սուբսիդավորում են իրենց արտադրողներին»,-ասում է Մանվելյանը՝ հավելելով՝ Հայաստանի համար ամենացանկալի շուկան մնում է ԵԱՏՄ-ն, որտեղ ծանոթ են մեր ապրանքներին, գնում են մեր ապրանքները և այլն․ « Բայց ԵԱՏՄ-ն մեզ համար կարևոր է ոչ միայն շուկայի, այլ նաև էներգակիրների տեսանկյունից։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ստանում է որոշակի էներգակիրներ քվոտավորված և բավականին էժան գներով։ Դա և՛ գազն է, և՛ դիզվառելիքը, և՛ բենզինը, որը Հայաստանը ստանում է անկախ միջազգային շուկայում առկա տարբեր ճգնաժամերից։ Օրինակ՝ այսօր համաշխարհային շուկայում բենզինի որոշակի դեֆիցիտ կա, և Ռուսաստանը շատ քիչ է արտահանում բենզին ու դիզվառելիք, բայց Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, շարունակում է ստանալ դրանք Ռուսաստանից։ Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, Ռուսաստանը կարող էր նաև կանգնեցնել դիզվառելիքի և բենզինի մատակարարումը դեպի Հայաստան։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ն մեզ տալիս է հնարավորություն մեր ապրանքները արտահանել դեպի այդ շուկաներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, և այնտեղից ներմուծել տարբեր տեսակի վառելիք շատ ավելի էժան գներով։ Ի դեպ, նույնը վերաբերում է նաև հարստացված ուրանին, որը Մեծամորի ատոմակայանը ստանում է միջազգային գներից շատ ավելի էժան։ Հայաստանի շուկան այսօր գոյատևում է հենց այս երկու հանգամանքների շնորհիվ․ առաջինը՝ ռուսական շուկան, որտեղ մենք կարող ենք արտահանել մեր ապրանքները, և երկրորդը՝ Ռուսաստանի էներգետիկ համակարգից օգտվելու հնարավորությունը, որի շնորհիվ Հայաստանը կարողանում է էներգակիրներ ստանալ ավելի էժան, քան միջազգային շուկաներում։ Հետևաբար, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կամ ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, կարող է բերել երկարատև տնտեսական ճգնաժամի, որի լուծումն այս պահին Հայաստանը չունի»,-ասում է Արմեն Մանվելյանը

Լրահոս

Կարևոր
Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են
Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը
«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական
Կարևոր
Բաքվում շարունակվել է Արցախի ռшզմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Կարևոր
Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը
Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է
Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության (տեսանյութ)
Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել
Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ)
Սևանի գերեզմшնատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
Վերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը
«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին
Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
Ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանին փոխարինում Ռուբինյանով. Հարցում (տեսանյութ)
Գերմանիան խուզարկում է Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի բնակարանը
ԱՄՆ-ում հրշեջները մեկնել են անհայտ նյութի արտահոսքի ահազանգով, սակայն պարզվել է, որ այն սոուս էր
Ինտերպոլը տեղեկություններ է հրապարակել օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Բաքվում շարունակվել է Արցախի ռшզմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության (տեսանյութ)

Ալիևը քննարկել է «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր․ Նոր խուզարկություններ և կալանավորումներ

Դատարկվող բուհեր, նվազող դիմորդներ. կրթական համակարգի ճգնաժամային իրականությունը

Հուզված գրկախառնություններ, սելֆիներ. հրաժեշտ են տալիս Ալեն Սիմոնյանին

Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը ՍԴ որոշումից հետո. Խաչատրյան

Ափսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան

Կարծում եմ՝ ընդդիմադիրները հանցագործություն են կատարել Հայաստանի նկատնամբ. Ռուբինյան

Ընդիմության որոշ անդամներ ԿԳԲ-ի ագենտների կրտսեր գործընկերներ են․ Ռուբեն Ռուբինյան

Ինչի՞ Քըլըչը պիտի չշնորհավորեր ինձ, ՌԴ գործընեկերս էլ է շնորհավորել, ապուշությունը պիտի հիմք ունենա

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը

Այդ պահին իշխանությանը պետք է եղել Արմենին ազատությունից զրկվել, զրկել են. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Մելիքյան (տեսանյութ)

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը

Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը