Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ապրանքների նույնականացման՝ QR կոդերով դրոշմավորման համակարգը, թեև ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի, շուկայի թափանցիկության բարձրացման գործիք և ԵԱՏՄ շուկայում գործունեության պահանջ, սակայն այն դարձել է լրացուցիչ բեռ կամ «թաքնված հարկ» տնտեսվարողների համար․ մի ընկերություն հարստանում է QR կոդերի տրամադրման արդյունքում։ Գործարարները բողոքում են։Ֆինանսական բեռի տեղափոխում բիզնեսի վրաՀիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարին կառավարությունը հաստատեց QR կոդերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնված ցանկը՝ 74 անուն՝ ներառելով կաթնամթերք, մսամթերք, դեղեր, վառելիք և այլ լայն սպառման ապրանքներ։ Այսպիսով, համակարգը դառնում է համատարած և ազդում գրեթե բոլոր ոլորտների վրա։Տեղեկացնենք, որ մինչ այս դրոշմապիտակների ֆինանսավորումն իրականացնում էր պետությունը։ 2024 թվականին, օրինակ, պետությունը վճարել է ավելի քան 5.1 միլիարդ դրամ՝ 1.357 միլիարդ հատ դրոշմապիտակների համար։

Նոր համակարգում այս ծախսը ամբողջությամբ տեղափոխվում է տնտեսվարողների վրա, բայց ավելի բարձր գնով։«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թվականին արդեն հայաստանյան բիզնես դաշտը գնել է շուրջ 1.3 միլիարդ QR կոդ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 2.5 դրամ։

Ընդհանուր վճարումը կազմել է ավելի քան 3.25 միլիարդ դրամ, որը այս տարի շեշտակի մեծ է լինելու, քանի որ ապրանքների անվանացանկը ավելացել է։Գործարարների հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ ցածրարժեք ապրանքների դեպքում QR կոդը կարող է ավելացնել ինքնարժեքը 5–7%-ով։ Սա հատկապես զգայուն է փոքր և միջին բիզնեսի համար, որտեղ շահույթի մարժան արդեն սահմանափակ է։ Կարճ ասած՝ պետությունը խրախուսում է մենաշնորհը և գործարարներին ստիպում գումարներ վճարել մեկ ընկերության։
Մենաշնորհային կառուցվածքԻսկ ով է «ազգային օպերատորը», որի համար պետությունը սահմանել է կանոններն ու գները, սակայն ծառայությունը մատուցում է մասնավորը։ Տարիեր առաջ «Ժողովուրդ»-ը և այլ մեդիաներ գրել են, որ մրցույթին մասնակցել է ընդամենը մեկ կոնսորցիում, որը և ճանաչվել է հաղթող։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը՝ 2020-ի սեպտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է գտել և հաստատել է ազգային օպերատորին ընտրող հանձնաժողովի կազմը։ Կենտրոնանանք դերակատարների վրա՝ ՊԵԿ նախագահն ու տեղակալները։ Մրցույթն անցկացվել է նոյեմբերի 12-ին՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտնի փաստաթղթի ստորագրումից 3 օր հետո, երբ Փաշինյանը բունկերից էր կառավարում երկիրը։Հատուկ այդ մրցույթի համար ստեղծվել է կոնսորցիում «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»։ Մյուս երկուսը ռուսական ընկերություններ են՝ «Ցենտր ռազվիտիյա պերսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» և «ԱյՄարկ»։ Բայց հենց նույն տարում՝ 2024 թվականին, ստեղծված «Վի» ՓԲԸ-ն, ապա «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն վերանվանվել են՝ դառնալով «Ի-Մարկ» ՍՊԸ։

Հիշեցնենք, որ «Վի» ՓԲԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ՊԵԿ-ում, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ էր։ Նա ՊԵԿ-ում աշխատելու ընթացքում ՊԵԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով, իսկ 2022 թվականին՝ մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանից ստացել է հուշամեդալ։Արդեն 2020 թվականի նոյեմբերի 16-ին, երբ ընտրվել է ազգային օպերատոր, Միքայել Փաշայանը պարզապես դուրս է եկել ստվերից և ստանձնել իր կազմակերպած մրցույթում հաղթած ընկերության սեփականատիրոջ դերը։«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ 2025 թվականի ապրիլի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և գործող Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել դատախազություն, պատասխանները կհանրայնացնենք ստանալուն պես։Գործարարները դժգոհում են․ իրավական և համակարգային խնդիրներՄինչ պետությունը սա ներկայացնում է որպես ստվերի դեմ պայքարի գործիք, գործարարներն ահազանգում են իրենց ուսերին ավելացած նոր բեռի մասին։«Այս ամեն ինչը բերում է ապրանքների թանկացման, առանց այդ էլ ինֆլացիան, համաշխարհային իրավիճակը, որ բերել է մեզ այսօր ծանր կացության մեջ, չի թողնում մեզ մի քայլ առաջ անենք»,— «Ազատության» հետ զրույցում ասել է սուրճ արտադրող Րաֆֆի Մեխջյանը՝ դժգոհելով, որ մինչ այս փոփոխությունները ներկրողներն ու արտադրողներն ապրանքների վրա պետության տրամադրած սովորական դրոշմապիտակներ էին փակցնում, իսկ հիմա լրացուցիչ ծախս պետք է անեն՝ վճարելով ոչ թե պետությանը, այլ մասնավորին։«Մենք այսօր ունենք սառը սուրճերի արտադրություն։ 5–6 տեսակի են, սրանց միջին արժեքը 117 դրամ է։ Երբ ես 117 դրամի վրա 6–7 դրամ ավելացնում եմ QR կոդը, դա ինքնաբերաբար 6–7 տոկոս ավելացնում է արժեքը։

Ես այսօր դեռևս արժեք չեմ փոխել, բայց իմ շահույթն է կրճատվել»,— բացատրել է գործարարը։«Երևան գարեջուր» ընկերությունն էլ հայց է ներկայացրել դատարան՝ «Հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները» հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը և 14-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջով։Իրավաբանները հիմնավորում են, որ ՀՀ ՊԵԿ-ի կողմից կիրառվող կարգի համաձայն՝ դրոշմավորում իրականացնելու համար անհրաժեշտ ծածկագրերը պետք է տրամադրվեն ոչ թե պետական մարմնի կամ պետական կազմակերպության կողմից, այլ առևտրային կազմակերպության կողմից, և դրանց համար պետք է վճարի տնտեսվարող սուբյեկտը՝ նախկինից էականորեն բարձր գնով։


«Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները հակասում են դրոշմապիտակներով դրոշմավորման իրավակարգավորումներին, ինչը նշանակում է, որ կարգի նշված դրույթները հակասում են օրենսգրքի 396.1 հոդվածին»,— նշված է հայցի մեջ։Նաև հիմնավորվում է, որ առկա է ՀՀ Հարկային օրենսգրքին հակասող կարգի կիրառումը ապահովող ՀՀ ՊԵԿ-ի կողմից դրսևորված անգործություն, ինչը խախտում է ընկերության իրավունքները և հանդիսանում է այդ կարգը վիճարկելու հիմք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն։Բացի այդ, նշվում է, որ դրոշմավորման համար անհրաժեշտ ծածկագրերի տրամադրումը փորձ է վարչաիրավական հարաբերությունները տեղափոխելու քաղաքացիաիրավական դաշտ, ինչը սկզբունքորեն անընդունելի է։Քանի որ ակնհայտորեն խախտվում են տնտեսվարողների կամքի ինքնավարության, գույքային ինքնուրույնության, պայմանագրի ազատության և մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքները։Ներկայում գործը գտնվում է դատարանում և պետք է քննվի գրավոր ընթացակարգով, սակայն արդյունավետ կլինի այն քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այս բոլոր հարցերը, որոնք ունեն նաև հանրային նշանակություն, հնարավոր լինի պարզաբանել հրապարակավ։Դատարանը պետք է պարզաբանի• կարգավորումները չեն հակասո՞ւմ Հարկային օրենսգրքին• վարչաիրավական հարաբերությունները չեն տեղափոխվո՞ւմ քաղաքացիաիրավական դաշտ• ինչու են տնտեսվարողներին պարտադրում պայմանագիր կնքել մասնավոր ընկերության հետ՝ խախտելով տնտեսական ինքնավարության սկզբունքներըQR կոդերով դրոշմավորման համակարգը, լինելով ԵԱՏՄ պահանջ, ինքնին կարող է ունենալ հիմնավոր նպատակներ։

Սակայն դրա իրականացումը Հայաստանում ցույց է տալիս կառուցվածքային խնդիրներ՝ ֆինանսական բեռի անհամաչափ բաշխում, մրցակցության բացակայություն և իրավական վիճահարույց լուծումներ։Այս համատեքստում QR դրոշմավորման համակարգը վերածվում է ոչ միայն վերահսկողական մեխանիզմի, այլ նաև եկամտի վերաբաշխման գործիքի՝ բիզնեսից դեպի մենաշնորհային օպերատոր։

«Ի-Մարկ» ընկերությանը, կամ փաստացի Փաշայանին, անցած տարի մի շարք գործարարներ վճարել են 3 մլրդ 253 մլն դրամ, իսկ այս տարի այդ թիվն ավելի կմեծանա։ Հարց է առաջանում՝ ինչու պետք է ՊԵԿ նախկին փոխնախագահի ընկերությունն այսքան մեծ շրջանառություն ունենա, եթե այդ գումարները կարող էին ուղղվել պետական բյուջե»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Օլիգարխ էր ուզում դառնալ. Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու են լարվել հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ
«Տոյոտան» բացեք գոնե ձեր սպասարկող մեքենաները չմնան առանց կալոտկա փոխել. լրագրողը` Փաշինյանին
Նրանք, ովքեր ասում են՝ թույլ չեն տալու Քյարքին վերադարձվի Ադրբեջանին, հրահրում են պատերազմ. Փաշինյան
Գագիկ Խաչատրյանը, երբ սիմուլյանտության համար պետք չլինի, ոչ միայն կքայլի, այլև՝ կվազի. Փաշինյան
Հայկ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները. Ալեն Սիմոնյան
Հնդկաստանում BRICS գագաթնաժողովից առաջ փակցվել են Պուտինի դիմանկարով պաստառներ
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր
ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը դաշինք են ձևավորելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը աջակցության նոր ծրագիր կմշակի գյուղմթերքի մթերման համար․Նիկոլ Փաշինյան
Ոսուցիչներ կան՝ տգիտություն են սովորեցնում դպրոցում. Նիկոլ Փաշինյան
Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունը
Կառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանը
Նյու Դելին ուժեղացրել է անվտանգության միջոցառումները BRICS գագաթնաժողովից առաջ
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ձգձգվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութիների դիրքերին
«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում
«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին
«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են