Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը


Hraparak.am-ը գրում է.

 


Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ դարձնել ավելի տպավորիչ և հիշվող, որպեսզի մինչև հունիսի 7-ը հայ ընտրողը չմոռանա, թե ում է աջակցում Եվրամիությունը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը իր ձեռքին կունենա փաստաթուղթ, որով կկարողանա ընտրողի վրա ազդեցություն գործադրել՝ շահարկելով նոր պատերազմների հեռանկարը։


Մեր ձեռքի տակ է հայտնվել 44 կետից բաղկացած այդ հայտարարության տեքստը, որի ամբողջական տարբերակը ներկայացնում ենք նյութի վերջում։ Երկար, կենացի տեքստ հիշեցնող այդ հայտարարությունից առանձնացնենք մի քանի կարևոր կետ։


8-րդ կետը ՝ «ԵՄ-ն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի վերաբերյալ և կրկին հաստատեց իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:


Նման հայտարարության ընդունումը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետության տարածքում աննախադեպ երևույթ է, դժվար չի կանխատեսել, թե ինչ տնտեսական և դիվանագիտական հետևանքներ այն կունենա Հայաստանի համար: Հետաքրքիր է, որ Ռուսաստանը եվրոպացիների աչքերում ագրեսոր է, իսկ Արցախի տարածքում եկեղեցիներ քանդող և ՀՀ ինքնիշխան տարածքում զորքեր տեղակայած Ադրբեջանը հիշատակվում է միայն դրական ենթատեքստով:


11-րդ կետում ՝«Global Gateway» ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում ակնկալվում է, որ կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի»: Սա այն չարչրկված 2.5 միլիարդն է, որ անհիշելի ժամանակներից խոստանում են մեզ, բայց այդպես էլ չեն տալիս:
Եվրոպացիները չեն խորշում ևս մի անգամ հիշեցնել, որ Արցախը կորցրած և 120 հազար փախստական ապաստանած Հայաստանին խոստանում են մի օր 2.5 միլիարդ տալ:


12-րդ կետում «խաղաղասեր» եվրոպացիները աջակցում ու ողջունում են Փաշինյանի մեռալածին «Խաղաղության խաչմերուկը», և Թրամփի սառույցին գրած «Թրիփփը»` շատ լինի քիչ չլինի սկզբունքով, հետո ինչ որ ոչ մեկը կա, ոչ մյուսը:
Հաջորդ կետերը էներգետիկ ինտեգրման և ատոմակայանի փակվելուն են նվիրված, ԵՄ-ն ջերմեռանդորեն ողջունում է այդ գործընթացները:


23-րդ կետում Եվրոպացիները ողջունում են 2024 թվականին մեկնարկած Վիզաների ազատականացման երկխոսության «զգալի առաջընթացը», չնայած ով վերջին երկու տարում գոնե մեկ անգամ փորձել է շենգեն վիզայի համար դիմել որևէ դեսպանատուն գիտի, թե ինչ զգալի «առաջընթաց» է տեղի ունեցել, թե ինչպես ես 3-ից 9 ամիս հերթ կանգնում, որ օր բացվի հետո էլ կստանաս, թե չէ մենակ Աստված գիտի, մի խոսքով՝ «լուրջ առաջընթաց»:


27-րդ կետում «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի և Հայաստանի միջև աճող համագործակցությունը` Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ, ներառյալ հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ։ ԵՄ-ի Հիբրիդային արագ արձագանքման թիմի տեղակայումը կարևոր ներդրում է եղել այս երկկողմ համագործակցության մեջ»: Ամենաժողովրդավար եվրոպացիները իսպառ չեն ցանկանում տեսնել Հայաստանում քաղբանտարկյալների, ֆեյսբուքյան արդարադատության և եկեղեցու դեմ ուղղված արշավների փաստը, բայց մտացածին հիբրիդային պատերազմի դեմ շատ «արդյունավետ» պայքար են մղում:

37-րդ կետում «ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը՝ աջակցելով կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական դիվերսիֆիկացիային». այս կետը բազմաթիվ հարցեր է առաջացնում` արդյոք ԵԱՏՄ-ի հետ առևտրային շրջանառությունը մի քանի անգամ ավելի չէ քան ԵՄ-ի հետ, այդ ինչ դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել, որ մենք տեղյակ չենք, կամ ինչպես են աջակցել կայուն աճին:

Եվ վերջին՝ 44-րդ կետում «Մենք անհամբերությամբ սպասում ենք հետագա քայլերի ուսումնասիրությանը՝ առաջ մղելու Հայաստան-ԵՄ գործընկերությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և բիզնեսների»:

Ասել, որ 44 կետից բաղկացած այս հայտարարությունը ոչ մի բան չի տալիս Հայաստանին, այլ միայն ողջունում և խրախուսում է, նշանակում է ոչինչ չասել, այս հայտարարությունը գրեթե երաշխավորված բացասական ազդեցություն է ունենալու մեր թե ռազմավարական, թե տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների վրա, դրա հետ մեկտեղ ոչ մի այլընտրանք չստեղծելով:

ՀԳ: Չի բացառվում, որ հայտարարության վերջնական տարբերակը փոքր ինչ խմբագրվի, բայց դժվար, թե լուրջ փոփոխությունների ենթարկվի, օրիգինալը կարող եք ընթերցել ստորև:

Համատեղ հայտարարություն՝ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո

5 մայիսի 2026 թ., Երևան

Մենք՝ Հայաստանի Հանրապետության (Հայաստան) և Եվրոպական միության (ԵՄ) առաջնորդներս, 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անցկացրինք Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը և հանգեցինք հետևյալ եզրակացություններին․

1. Այսօրվա գագաթնաժողովը նշանավորում է պատմական կարևոր հանգրվան Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման գործում։ Այն արտացոլում է վերջին տարիների նշանակալի ձեռքբերումներն ու մեր գործընկերության ռազմավարական կարևորությունը, որը շոշափելի օգուտներ է բերում մեր քաղաքացիներին և բիզնեսներին։ ԵՄ-ն վերահաստատում է իր հաստատուն հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին։ Հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի վրա, ինչպես նաև երկարաժամկետ զարգացման նպատակով՝ Հայաստանը և նրա ժողովուրդը ավելի մոտեցվում են Եվրոպական միությանը։ ԵՄ-ն նաև աջակցում է Հայաստանի պատրաստակամությանը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունը՝ ոլորտային ինտեգրման և ԵՄ իրավական համակարգին (acquis) մոտարկման միջոցով։

2. ԵՄ-ն ընդունում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք ամրագրված են 2025 թվականի մարտին ընդունված «Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքով՝ արտահայտելով երկրի՝ դեպի ԵՄ շարժվելու մտադրությունը։

3. Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ձևով՝ նրա քաղաքացիների կողմից։

4. Մենք ընդունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու խոր և կայուն ժողովրդավարություն, ինչպես սահմանված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում։ Այս փաստաթղթերը տրամադրում են հավակնոտ քաղաքական շրջանակ՝ առաջիկա տարիներին մեր համագործակցությունը ուղղորդելու համար։ Այս համատեքստում կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը՝ երկկողմ պարտավորությունների իրականացման վերահսկման գործում։

5. Մենք ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը հաջողությամբ անցկացվել է Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։

6. Հայաստանը և ԵՄ-ն միավորված են ընդհանուր քաղաքական արժեքներով և իրենց հանձնառությամբ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ։ Մենք վերահաստատում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնական սկզբունքները։ Մեր երկկողմ հարաբերությունների խորացումը ներդրում է խաղաղության, կայունության և բարգավաճման մեջ Հարավային Կովկասում և դրանից դուրս։

7. Այս առումով մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ջանքերը և խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք նաև բարձր ենք գնահատում 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և դրան հաջորդած քայլերը՝ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների նորմալացման ուղղությամբ։ Բացի այդ, ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ներառական վերաբացմանը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անխախտելիության և փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք նաև գնահատում ենք ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանում՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման գործում։

8. Ուկրաինայի վերաբերյալ կողմերը մտահոգություն են հայտնել շարունակվող պատերազմի կապակցությամբ, որը առաջացնում է հսկայական մարդկային տառապանքներ և ունի գլոբալ հետևանքներ։ Մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելուն։ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ ԵՄ-ն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի վերաբերյալ և կրկին հաստատեց իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Չինական էլեկտրամոբիլները զբաղեցրել են Արևմտյան Եվրոպայի շուկայի ռեկորդային 14,2%-ը
Իրանի գերագույն առաջնորդն ԻՀՊԿ նախկին հրամանատարին նշանակել է այն պաշտոնում, որը զբաղեցնում էր զոհված Ալի Լարիջանին
Առյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար
Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են
Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով
ՆԱՏՕ-ն իր պատմության ամենածանր ճգնաժամում է․ ՌԴ ԱԳՆ
Չինաստանին պատուհասել է «Դելֆին» թայֆունը
Հութիները հարձակվել են Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա․ զոհվել է առնվազն յոթ մարդ - ԶԼՄ
Վրեժխնդիր լինելու համար զինվել են ու դարանակալել եղբայրներին պատկանող խանութի մոտ. Էջմիածնում կանխել են հաշվեհարդարը
Հայաստանը ցանկանում է որակական նոր մակարդակի հասցնել Սինգապուրի հետ հարաբերությունները
Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան
Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի
Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներ
Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինի
Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով
Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ
Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները
Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը ցանկանում է որակական նոր մակարդակի հասցնել Սինգապուրի հետ հարաբերությունները

Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով

Ընդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)

Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան

Դու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ)

ՄԻՊ–ն անթույլատրելի է համարում Արգամ Աբրահամյանի վերաբերյալ ՔԿ–ի հաղորդագրությունը

Պատրաստ եմ աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Չինաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

Փաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզում

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ին

Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ)

Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան

Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին

Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ

Պատկերացնու՞մ եք՝ Հռոմի պապին տանեին դատարան. Արթուր Խաչատրյան

Ինչպես բոլոր դիկտատորները, Փաշինյանը փորձում է վերացնել եկեղեցին, երկրում առկա բոլոր ինստիտուտները

Դատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուց

Սա ստորություն ու նվաստացման տեսարաններ են. Աննա Մկրտչյան

Հայի ողնաշարը չե՛ն կոտրի․ Կաթողիկոսին չե՞ն դատի

Հարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի