ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան գրել է․
«Պարզվում է՝ Արման Թաթոյանը, հիմնադրելով Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը, որի հիման վրա գրանցել է Միասնության թևեր կուսակցությունը, որոշել է չանդամակցել կուսակցությանն ու մնալ անկուսակցական: Ինձ համար դժվար է հասկանալ՝ ինչու է մարդը հիմնադրում մի բան, որին պաշտոնապես չի անդամակցում:
Արդյո՞ք սա փորձ չէ քաղաքականության մեջ լինելով՝ մնալ քաղաքականացվածությունից դուրս, թե՞ սա անվստահության դրսևորում է սեփական թիմի հանդեպ ու պատասխանատվությունից խուսափում»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան








