Ժամանակակից աշխարհում ինքնիշխանության կարևորությունը հասկացող երկրները ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գլոբալ զարգացման ավելի բարդ, բազմաբևեռ ճարտարապետություն է ձևավորվում բառացիորեն մեր աչքերի առաջ։
Այն պետությունները, որոնք իսկապես հասկանում և գնահատում են ազգային ինքնիշխանության կարևորությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում, ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում դրանում», - ասել է Պուտինը «Բաց երկխոսություն» ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։








