Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սյունիքում ծեծկռտուքի և դանակահարության վարույթով կին մեղադրյալների մասով նյութերը դատարանում են


2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ հուլիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (2 դրվագ) և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ միջադեպին մասնակից են եղել Կապան քաղաքի հինգ բնակիչներ, որոնցից երկուսը՝ կանայք:

Իրականացված քննչական, դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում Կապան քաղաքի բնակչուհի Ա.Բ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը, բարձրաձայն անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որոնք լսելի են եղել հարևան տաղավարում: Այդ կապակցությամբ հարևան տաղավարում կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը մոտեցել և դիտողություն է արել՝ միաժամանակ խնդրելով չխանգարել իրենց միջոցառումը:

Որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն, անտեսելով չհայհոյելու և միջոցառումը չխանգարելու վերաբերյալ արված հորդորը, շարունակել է բարձրաձայն հայհոյել, ինչի համար վերջինիս կողմից կրկին կատարված դիտողության կապակցությամբ երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև առաջացել է քաշքշուկ:Քաշքշուկը հանդարտվելուց որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն գնացել է հարևան տաղավար և պարզաբանումներ պահանջել, որտեղից վերջինիս դուրս են հրավիրել։ Սակայն կինը չի ենթարկվել պահանջին, կրկին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և փորձել հարվածել 74-ամյա տղամարդուն, ինչի պատճառով երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։

Դրա ընթացքում Ա.Բ.-ի ընկերուհին՝ Գ.Ս.-ն, խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դանակով հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այնուհետև, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաև Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, Գ.Ս.-ին՝ 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով: Դատարանը Գ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ա.Բ.-ի և Գ.Ս.-ի հետ միջադեպին մասնակից մյուս երեք անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր

Լրացուցիչ նորություններ

...

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում