ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ժամանել է Իսլամաբադ՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարելու, հաղորդում է Reuters-ը։
Այդ աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի դեսպանսորդ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, նույնպես ժամանել են Պակիստանի մայրաքաղաք։
Իրանական պատվիրակությունը՝ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ, ուրբաթ երեկոյան ժամանել է Պակիստանի մայրաքաղաք։ Նրա կազմում են եղել նաև Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմմատին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին, ավելի վաղ հայտնել էր Իրանի պետական հեռարձակողը։








