Ահա թե ինչ տեսք կունենա Ամիրյան փողոցը երկու ամսից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ հրապարակելով Ամիրյան փողոցի լուսանկարը։
Ինչպես նշել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ բացակայում են մայթերը, արդեն գույքագրվել են։
Շուտով այդ վայրերում ևս կստեղծվեն հարմարավետ և բարեկարգ մայթեր՝ ապահովելով անվտանգ ու հասանելի միջավայր մարդկանց համար։








