Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նա ծնվել է 1997 թվականի ապրիլին, ավարտել է Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը։
Ֆիզկուլտուրայի մասնագետ կինը 2022թ․ հունվարի 3-ից, երբ դեռ 25 տարեկանը չէր լրացել, Սուրենավանի վարչական ղեկավար է նշանակվել։ Ո՞րն է այդ նշանակման «գաղտնիքը»։
Անի Վարդազարյանի ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի տեսանյութերն են, լուսանկարները՝ Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի հետ։








