Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոսկու ներկրման աղմկահարույց պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ»-ի հրապարակման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ հրապարակել էր մի շարք փաստեր, որոնք վերաբերում էին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը։ Խոսքը վերաբերում էր հնարավոր խախտումներին, որոնք կարող են ունենալ ինչպես հանրային, այնպես էլ քրեաիրավական նշանակություն։ Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ ՊԵԿ ներսում գործող ծառայողական «WhatsApp» խմբում ցուցում է տրվել Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) համարները չնկարելու վերաբերյալ։


Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծվել է շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտոր։ Սակայն այդ ձուլակտորների վրա առկա կարևոր տվյալները՝ սերիական համարները, արտադրող երկրի նշումները և քաշը, լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել։ Փոխարենը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, լուսանկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ այդ տվյալները տեսանելի չեն եղել։ Սա, ըստ ոլորտի մասնագետների, կարող է խնդիրներ առաջացնել ոսկու ծագման, նույնականացման և մաքսային վերահսկողության տեսանկյունից։


Հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումներ էր ուղարկել իրավասու մարմիններին՝ պարզելու մի շարք կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես՝ • իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն կամ քրեական վարույթ, • պահպանվե՞լ են արդյոք ոսկու պարտադիր նույնականացման կարգավորումները, • ստուգվե՞լ են ներմուծված ձուլակտորների մաքսային ձևակերպումները, • տրվե՞լ է արդյոք իրավական գնահատական Ռաֆայել Զաքարյանի գործողություններին։ Սակայն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին բավականին լակոնիկ պատասխան են փոխանցել։


Մասնավորապես՝ տեղեկացրել են միայն, որ նշված հանգամանքների վերաբերյալ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ՝ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով։ Այնուամենայնիվ, հրապարակումից ամիսներ անց հանրությանը դեռևս չի ներկայացվել որևէ հստակ տեղեկատվություն՝ կա՞ արդյոք քրեական վարույթ, ի՞նչ արդյունքներ են տվել իրականացված գործողությունները, և արդյոք որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության է ենթարկվել։


Այսպիսով, շուրջ 2 տոննա ոսկու ներմուծման և դրա նույնականացման հնարավոր խախտումների վերաբերյալ բարձրացված հարցերը շարունակում են մնալ առանց հստակ պատասխանների, մինչդեռ թեման ունի ոչ միայն տնտեսական, այլև իրավական և հանրային կարևոր նշանակություն։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել այս պատմությանը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում
Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում