85 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա Գաբայանը:
Օլգա Գաբայանն իր բացառիկ ձայնով, բարձրարվեստ կատարումներով և բեմական անկրկնելի ներկայությամբ կարևոր ներդրում է ունեցել հայ օպերային արվեստի զարգացման գործում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նվիրումով, մասնագիտական բարձր վարպետությամբ և հայրենի մշակույթի հանդեպ անսահման սիրով։ Տասնամյակներ շարունակ նա ոգեշնչել է ունկնդիրներին, կրթել նոր սերնդի արվեստագետների և արժանացել հանդիսատեսի խորը հարգանքին ու սիրուն։
Օլգա Գաբայանը հայկական օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է, որը տասնամյակներ շարունակ համադրել է բեմական և մանկավարժական գործունեությունը։
Օլգա Գաբայանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-20:00, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ին:








