Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայտնի է Ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը

Իտալական Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի լեռնադահուկային սպորտի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն ավարտեց իր մրցելույթները։

Հայ մարզիկի վերջին մեկնարկը ոլորավայրէջք (slalom) մրցաձևում էր, որտեղ, ցավոք, նրան չհաջողվեց տեղ զբաղեցնել ամփոփիչ արձանագրությունում։ Առաջին վայրէջքից հետո Հարությունյանը ցույց էր տվել 1:10.12 ժամանակ և ընթանում էր 37-րդ հորիզոնականում։ Սակայն վճռորոշ՝ երկրորդ փորձի ժամանակ նա խախտում թույլ տվեց մրցուղում, ինչի պատճառով որակազրկվեց և դուրս մնաց պայքարից։

Մրցումային օրը բավականին բարդ ստացվեց նաև համաշխարհային աստղերի համար․ 57 լեռնադահուկորդ չկարողացավ հատել եզրագիծը կամ որակազրկվեց։ Նրանց թվում էին հսկա ոլորավայրէջքի օլիմպիական չեմպիոն, բրազիլացի Լուկաս Պինեյրո Բրոտենը և առաջին փորձի առաջատար, նորվեգացի Ատլե Լի Մաքգարտը։ Արդյունքում հաշվարկային տեղ գրավեց ընդամենը 39 մարզիկ։

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց շվեյցարացի Լոիկ Մեյարը։ Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեց ավստրիացի Ֆաբիո Գշտրայնը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Հենրիկ Կրիստոֆերսենը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, Հարություն Հարությունյանը հանդես էր եկել նաև հսկա ոլորավայրէջքում, որտեղ 81 մասնակիցների պայքարում գրավել էր 59-րդ տեղը։ Այսպիսով, դահուկորդներ Կատյա Գալստյանից և Միքայել Միքայելյանից հետո նա ևս ավարտեց օլիմպիական պայքարը։

Ձմեռային խաղերում Հայաստանը դեռևս ներկայացուցիչներ ունի․ գեղասահորդներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգը այսօր՝ փետրվարի 16-ին հանդես կգա ազատ ծրագրով։ Կարճ ծրագրի արդյունքներով նրանք ընթանում են 12-րդ տեղում։

Լրահոս

ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին
Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել
Կարևոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում
Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները
Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա
Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»
Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

Լրացուցիչ նորություններ

...

Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ)

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն

Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան

Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր

Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց

«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ

Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է

Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում

Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց

Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով

Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը