Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը վերադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ նրան տնային կալանքի տակ պահելու այսօրվա որոշումից հետո․ հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդը տնային կալանքը կրելու է Գյումրիում, իսկ ստացիոնար բուժման եթե անհրաժեշտ լինի, ապա՝ հիվանդանոցում։ Սրբազանին նախատեսում են կրկին վիրահատել։








