Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ


Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 218 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել մինչև 20 տարեկանների առաջնությունում: Պողոսյանն առանձին վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Պոկում վարժության արդյունքներով հայ մարզուհին ցույց է տվել 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունն ավարտել է 118 կգ արդյունքով:Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը երկամարտի 202 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը:Մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով (157+193 կգ): Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալները: Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Մնացական Աբրահամյանը՝ երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք (152+191 կգ):Ավելի վաղ, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել էր Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց էր տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող էր կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:Պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել էր փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել էր փոքր ոսկե մեդալակիր:Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել՝ երկամարտում գրանցելով 298 կգ արդյունք:

89 կգ քաշայինների պայքարում Վալերիկ Մովսիսյանը ևս բրոնզե մեդալ էր նվաճել՝ երկամարտում ցույց տալով 339 կգ արդյունք: Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում էր կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ էր նվաճել: Հրում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցմամբ ցույց էր տվել 184 կգ արդյունք:Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում:

Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): 55 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտի 224 կգ արդյունքով 5-րդն էր:Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Լրահոս

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում

Լրացուցիչ նորություններ

...

Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին

Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Երիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակից

Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր

Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար

Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի

Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է

Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ

Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում