Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Դեռևս բռնազավթված են մնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Հովհաննավանքի վանական համալիրը և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն այնտեղ անօրինական գործունեություն ծավալող նախկին հոգևորականները, ըստ իս, շատ շուտով գլխիկոր կհեռանան։ Այնտեղ ծառայության կոչված արժանապատիվ հայրերը իմաստությամբ խուսափում են սատանայի կամակատարի լարած թակարդներից և շատ ճիշտ են անում, նույն գովելի վարքն են ցուցաբերում նաև Մասյացոտնի թեմի հոգևորականները՝ նորանշանակ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ։


Նախօրեին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը կարգալույծ հռչակվեց։ Տեսնում ենք, որ արձագանքները տարբեր են, սակայն որոշումը անսպասելի չէր։ Հիմքերը հստակ նշված են։ Ուշագրավ է որոշման մեջ նշված այն հիմքը, համաձայն որի, նա խոչընդոտել էր թեմի բնականոն գործունեությունը։


Կարծում եմ՝ եթե անգամ այլ հիմքեր չլինեին, միայն թեմի բնականոն գործունեությունը խոչընդոտելու հիմքը բավարար կարող էր լինել որևէ թեմակալ առաջնորդի կարգալույծ հռչակելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև թեմի առաջնորդն այն անձն է, որն ամեն կերպ պարտավոր է ապահովել և ոչ թե խոչընդոտել թեմի բնականոն հոգևոր և վարչական գործունեությունը։


Եթե նման բան հանդգնի անել թեմում ծառայող որևէ ծիսակատար քահանա, ապա այս դեպքում, իհարկե, թեմի առաջնորդը նրա հետ պետք է բացատրական աշխատանքներ տանի, փորձի ուղղել նրա ընթացքը, հարկ եղած դեպքում թեթև պատիժներ նշանակել, և երբ արդեն որևէ բան չի ազդի տվյալ քահանային իր խոտոր ընթացքից հետ կանգնեցնելու համար, գուցե այդ դեպքում արդարացված լինի նաև նրան կարգալույծ հռչակելու որոշումը։


Սակայն նույն ներողամտությունը ավելորդ է ցուցաբերել թեմի առաջնորդի նկատմամբ, քանի որ նա իր հակաեկեղեցական վարքով գայթակղություն է դառնում նաև թեմում ծառայող մյուս հոգևորականների և հավատավոր ժողովրդի համար, ուստի այս դեպքում նրանց կարգալուծության հարցը, կարծում եմ, պետք է որոշվի անհապաղ։


Իսկ նման հիմքեր իրենց համար արդեն իսկ 2026 թվականի հունվարի 4-ին աղանդապետի կեցավայրում «վաստակել են» նաև մյուս բարձրաստիճան հոգևորականները, և նրանց իրենց պաշտոններում մնալու ամեն մի օրն ու ժամը իրական վտանգ է ներկայացնում ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բնականոն հոգևոր և վարչական գործունեության համար։ Հույս ունենանք, որ քաղաքական ծուղակն ընկած սրբազան հայրերի՝ օր առաջ մեղայականով դարձի չգալու դեպքում՝ հոգևոր արդարադատությունը իր տրամաբանական շարունակությունը կունենա։


ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

Լրացուցիչ նորություններ

...

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին